Լրատվական դաշտում կոռուպցիան նույնքան վտանգավոր է, որքան մյուս ոլորտներում․ Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Խոսքի ազատությանը վերաբերող ցանկացած քննարկման ժամանակ սկսվում են շահարկումները, որ իբր փորձ է արվում լռեցնել մարդկանց ազատ արտահայտվելու հնարավորությունը, փորձ է արվում խոչընդոտել լրագրողական գործունեությանը»,- այս մասին Ազգային ժողովում անանուն աղբյուրի բացահայտման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ նշեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների գործունեությանը։

«Ես մեր մասնագիտական դիրքորոշումն եմ ուզում այստեղ հայտնել, որ պատասխանատու լրատվությունը, հանրությանն օբյեկտիվ ու ճշմարիտ տեղեկություն հասցնելը լրատվամիջոցների, լրագրողների սուր պարտականությունն է։ Եվ որքան օրենսդրությունն օգնում է իրենց, որպեսզի այդպիսի տեղեկություններ տարածեն, այնքան հենց բարձրանում է լրատվամիջոցների հեղինակությունը։ Եվ ես վստահ եմ, որ այն լրագրողները, որոնք կծանոթանան այս նախագծին, չեն ունենա որևէ մտահոգություն։ Մտահոգվել կարող են միայն այնպիսի լրագրողները կամ լրատվամիջոցները, ովքեր փորձում են ապատեղեկատվություն տարածել ու հետո ազատվել պատասխանատվությունից։

Ֆեյք նյուզ տարածելն ամբողջ աշխարհում անընդունելի է, և մեր օրենսդրությունը չպիտի թույլ տա տարածել ապատեղեկատվություն, կեղծիք, զրպարտություն, հետո ասել՝ քանի որ դա ինչ-որ անանուն աղբյուր է ասել, ուրեմն ես ազատվում եմ պատասխանատվությունից։ Ամբողջ աշխարհում ընդունված ստանդարտ է՝ ուզում ես պահպանել քո աղբյուրի գաղտնիությունը, ուրեմն պատրաստ եղիր ինքդ օրենքի առաջ պատասխան տալու։ Չես ուզում պատասխանատվության ենթարկվել զրպարտության համար, ուրեմն բարի եղիր հղում անել այնպիսի աղբյուրի, որը կարող է նույնականացվել»,- նշեց նախարարը:

Անդրեասյանն անդրադարձավ նաև ֆինանսների թափանցիկության հարցին՝ ընսգծելով, որ քննարկումների ժամանակ կարծիքներ են հնչում, որ լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկությունը չպետք է լիարժեք ապահովվի. «Մենք գտնում ենք, որ լրատվական դաշտում կոռուպցիան նույնքան վտանգավոր է, որքան մնացած բոլոր կառույցներում ու ոլորտներում։ Հետևաբար, լրատվամիջոցի թափանցիկությունը շատ կարևոր է, և դրա համար մենք գտնում ենք, որ այս նախագիծը մեծ քայլ է, որպեսզի բոլոր լրատվամիջոցները գործեն ազատ, անկախ, բայց նաև թափանցիկ ու հաշվետու լինեն իրենց շահառուների առաջ»:

Մանրամասները՝ տեսանյութում: