Խաղաղ բնակիչները սպանվում են ռուս խաղաղապահների ներկայությամբ. ինչ տվեց Պուտինի կազմակերպած հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 11:47
Ծավի ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը․ բնակիչներին հորդորում են ջուրը չօգտագործել
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

44-օրյա պատերազմից ավելի քան 1 տարի անց Արցախում շարունակում են խաղաղ բնակիչներ սպանվել ադրբեջանական կրակոցներից՝ անվտանգության երաշխավոր համարվող ռուս խաղաղապահների ներկայությամբ: Նոյեմբերի 26-ին Սոչիում եռակողմ հանդիպման ընթացքում այս դեպքերին անդրադարձել էր նաև Ռուսաստանի նախագահը: Պուտինը շեշտել էր՝ Ալիևին ու Փաշինյանին հրավիրել է քննարկման, որպեսզի կանխեն նման միջադեպերը:

Պուտինի հետ հանդիպումից ընդամենը 1 շաբաթ անց հերթական խաղաղ բնակիչը սպանվեց: Ադրբեջանցի զինվորականները դեկտեմբերի 3-ին չեզոք գոտուց առևանգել էին Ճարտարի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանին, բռնության ենթարկել, հետո սպանել ու դին վերադարձրել հայկական կողմին։

Վերջին երեք ամսում սա արդեն նմանատիպ երրորդ դեպքն էր։ Աղմկահարույց մի միջադեպ էլ նոյեմբերի 8-ին էր գրանցվել: Թշնամական պետության զինյալները կրակ էին բացել Շուշի քաղաքի մոտակայքում ռուս խաղաղապահների համար վթարված ջրագիծը վերանորոգող բանվորների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով զոհվել էր Արցախի ջրմուղի 22-ամյա աշխատակից Մարտիկ Երեմյանը, երեք քաղաքացի էլ՝ վիրավորվել:

Սրան նախորդել էր ընդամենը մեկ ամիս առաջ իրականացված մեկ այլ սպանության: Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի հարակից տարածքում գտնվող նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից սպանվել էր 55-ամյա Արամ Տեփանցը: Սպանության պահին Տեփանցի կողքին եղել էր անվտանգության երաշխավոր ռուս խաղաղապահ:

Հրադադարի այս մեկ տարում Ադրբեջանի զինվորականներն արցախցիների նկատմամբ 56 հանցագործություն են կատարել: Այս տեղեկությունը հայտնում են Արցախի դատախազությունից: Կրակի դադարեցման պայմանավորվածությունից հետո արդեն երեք խաղաղ բնակիչ սպանվել և 9 զինվորական, 37 արցախցի հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանական կրակոցից: Քիչ չեն նաև դեպքերը, երբ ադրբեջանցիները կրակել են Արցախի բնակավայրերի ուղղությամբ:

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանը նշում է՝ խաղաղապահների աշխատանքը հայկական կողմի համար բավարար չէ, չնայած Պուտինը նրանց դերը տարածաշրջանում դրական է գնահատում։ Ըստ Մեհրաբյանի՝ զոհերն ու ռազմական այլ միջադեպերը նաև այն բանի հետևանք են, որ ռուս խաղաղապահները չունեն գործունեության մանդատ:

Նրա խոսքով՝ Արցախում պետք է տեղակայվեն պատժելու մանդատ ունեցող խաղաղապահներ: Քաղաքական մեկնաբանն ընդգծում է՝ այստեղ տեսանելի է նաև Հայաստանի իշխանությունների թերացումը: Երևանը միջազգային մանդատով օժտված խաղաղապահների հարցով պաշտոնապես չի դիմում ԵԱՀԿ-ին կամ ՄԱԿ-ին:

Նշենք, որ Հայաստանի իշխանությունները սահմանային միջադեպից սահմանային միջադեպ հիշում են միջազգային կառույցներին դիմելու մասին, սակայն այդ հիշատակումները հիմնականում սկսվում և ավարտվում են ներքին լսարանի համար արված հայտարարություններով:

Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսի 12-ին ադրբեջանական ներխուժմանը հաջորդած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում պատերազմից հետո առաջին անգամ խոսեց հայ-ադրբեջանական չճշտված սահմանագոտում ԵԱՀԿ դիտորդների տեղակայման հարցը դիտարկելու մասին: Հանրությանն այդպես էլ պարզ չդարձավ՝ Երևանը, ի վերջո, պաշտոնապես դիմե՞ց միջազգային գործընկերներին, թե՞ ոչ: Հայտնի չդարձավ նաև՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունները նոյեմբերի 16-ի մարտերից հետո դիմեցին միջազգային գործընկերներին, ինչի մասին հայտարարել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Երևանն այս պահին չի կարող քննարկել Արցախում այլ խաղաղապահ առաքելության տեղակայման հարցը, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Ըստ նրա՝ այս հարցի շոշափումը կարող է նոր խնդիրներ առաջացնել Ռուսաստանի հետ:

Անդրադառնալով սահմանային միջադեպերին՝ Հակոբ Բադալյանը նշում է, որ խաղաղապահներից չպետք է սպասել գործողություններ, որոնք ուղղված կլինեն անհատական դեպքերի կանխմանը: Նա նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, թե Արցախում վերջին սպանությունը քաղաքական ինչ իրադարձությունների է հաջորդել:

Մոտ տասը օրից Բրյուսելում տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև դեմ առ դեմ հանդիպումը: Քաղաքական վերլուծաբանները գրեթե զրոյական են գնահատում շանսերը, որ կարող է քննարկում լինել խաղաղապահ առաքելության փոփոխության հետ կապված: Մինչ այդ, այդպես էլ անորոշ է մնում հարցը, թե ինչ միջոցներ կարող են ձեռնարկել ՀՀ-ի, Արցախի իշխանություններն ու անվտանգության երաշխավոր համարվող ռուս խաղաղապահները խաղաղ բնակիչների սպանությունները կանխելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան