Ադրբեջանը հակահարված ստացավ և հետ քաշվեց․ ինչո՞ւ դա եղավ՝ Կրե՛մլը չի նշանակել Պապիկյանին․ Տիգրան Խզմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը

-Պարո՛ն Խզմալյան, Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս 109 այլ երկրների, մի քանի օրից կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավիրած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։ Որպես ժողովրդավարությունը հենման կետ որդեգրած քաղաքական ուժի ներկայացուցիչ՝ ի՞նչ գնահատական ունեք՝ ի՞նչ կտա Հայաստանին ԱՄՆ կազմակերպած գագաթնաժողովին մասնակցությունը։ 

-Մենք հիմա գտնվում ենք մի հանգուցային փուլում, երբ ոչ բոլորին է նկատելի, բայց կհանդգնեմ պնդել, որ դեկտեմբերը 2021-ի կարևորագույն ամիսն է մեզ համար։ Պատերազմից հետո և Բայդենի հաղթանակով ԱՄՆ նախագահի ընտրություններում ակնհայտ դարձավ, որ աշխարհը կրկին փոխվում է, և դա ոչ թե այն պատճառով է, որ պատերազմն այսպիսի ընթացք ստացավ։ Հակառակը՝ պատերազմն այդպիսի ընթացք ստացավ, որովհետև աշխարհը չհասցրեց փոխվել այնպես, ինչպես պատրաստվում էր փոխվել, և այդ փոփոխությունները տեղի ունեցան 2021 թվականին։ Աշխարհում նոր սահմանազատում է՝ նոր գծեր են քաշվում, ինչով երկու մեծ ճամբարի է բաժանվում աշխարհը, ընդ որում՝ անհավասար ճամբարների՝ ժողովրդավարական և բռնապետական։ Բոլորիս պարզ է՝ որտեղ են գտնվում բոլոր երկրները՝ բացի Հայաստանից։ Որքան էլ զավեշտալի է՝ մենք գտնվում ենք այդ սահմանի վրա։ Եվ դեկտեմբերին մենք պետք է ինքներս մեզ համոզենք, և աշխարհը դրանում համոզված է, որ Հայաստանը գտնվում է արևմտյան կողմում։ Դա Եվրամիության, ԱՄՆ-ի որոշումն է, մենք պատկանում ենք եվրոպական քաղաքակրթությանը։

-Եթե համաշխարհային՝ գլոբալ մակարդակում գծեր են գծվում՝ ժողովրդավարություն և ավտորիտարիզմ և, գուցե, այս գագաթնաժողովում ժողովրդավարական պետությունները պարտավորվեն պայքարել ավտորիտարիզմի ծավալման դեմ։ Մեր պարագան առանձնահատուկ է և այսպիսի նրբություններ ունի՝ ՀՀ-ն գտնվում է ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, մենք գտնվում ենք Ռուսաստանի ազդեցության գոտում, մեր հարևանները Թուրքիայի և Ադրբեջանի պես բռնատիրական պետություններ են։ Ինչպե՞ս կարող է նման միջավայրում գտնվող ՀՀ-ն մուտք գործել ժողովրդավարական համայնք։

-Մենք այսպիսի իրավիճակում միայնակ չենք։ Մեծ հաշվով՝ մեր հարևան Վրաստանը մեզանից որևէ բանով չի տարբերվում, առավել ևս՝ երբ սահման ունի ՌԴ-ի հետ։ Մենք, բարեբախտաբար, այդ սահմանը չունենք։ ՌԴ-ի հետ մեր առճակատումն անուղղակի է և շատերի համար, գուցե, չգիտակցված։ Տեսեք՝ մենք դժգոհ էինք հունիսյան ընտրություններից, որովհետև ժողովրդավարական ուժերը 5 տոկոսից քիչ էին հավաքել։ Բայց ուժի կենտրոնները՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն հասկացան, որ հայ ժողովուրդը և ոչ միայն հայերը՝ Հայաստանի քաղաքացիները, քվեարկեցին ՌԴ-ին կլանվելու դեմ։ Քոչարյանը ժողովրդի համար չարիք էր՝ մեծամասնության համար, ինչպես ցույց տվեցին ընտրությունները։ Քոչարյանի հետևում կանգնած էր ՌԴ-ն, այսինքն՝ ամենակարևոր որոշումն ընդունեց հայ ժողովուրդը։

-Նկատի ունեք, երբ պրոռուսական դիրքորոշումներով աչքի ընկնող Ռոբերտ Քոչարյանը, որին անգամ ՌԴ-ի թեկնածու էին կարծում շատ-շատերը, պարտվե՞ց ընտրություններում։

-Այո՛։ Մի քանի պարտություն տեղի ունեցավ։ Իրենք սկսեցին պարտվել դեռ 2018 թվականին, երբ ՌԴ-ն այստեղ ուղարկում էր թեկնածուներ, ընդհուպ՝ Կարեն Կարապետյանին։ Եվ, փաստորեն, Փաշինյանը ՌԴ-ի տեսանկյունից ընկալվում էր որպես ոչ յուրային՝ որքան էլ ինքը վերահսկելի լիներ։ Ամենակարևորին իրենք չհասան, և դրա օրինակն է պաշտպանության նախարարի նշանակումը։ Մեկ փաստ բերեմ ընդամենը․ նշանակումը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին, ժամեր անց ռուս-ադրբեջանական հորդան հարձակվեց, և առաջին պաշտպանության նախարարն է, որ նշանակվել էր ոչ թե Կրեմլից, և կարող եմ ենթադրել, որ այն հակահարվածը, որ ստացան ադրբեջանցիները, դրա պատճառով ստիպված եղան հետ քաշվել։ Դրա պատճառն այն է, որ ևս մեկ մարդ կա, որ նշանակված չէ Կրեմլից, ինչպես և այլոք, որոնք սովորաբար միշտ պետք է նշանակված լինեն Կրեմլից՝ ՀՀ ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ, որոնց նշանակումը գալիս էր Մոսկվայից․․․ Հիմա դա էլ է կամաց-կամաց փոխվում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան