Պատվաստված քաղաքացիների շրջանում գրանցված առողջական խնդիրներն ու մահերը շատ փոքր թիվ են կազմում․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.02.2026 | 22:09
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.02.2026 | 21:54
Ռուսաստանում WhatsApp-ը ամբողջությամբ արգելափակվել է
11.02.2026 | 21:40
Վահագն Խաչատուրյանը պետական այցով կմեկնի Հունաստան
11.02.2026 | 21:27
Էրդողանը որդուն նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ. Bloomberg
11.02.2026 | 21:13
Ով ավելի շատ շահեց․ Վենսի այցերը Երևան և Բաքու
11.02.2026 | 21:00
ԱՄՆ-ն ՀՀ-ին ԱԹՍ-ներ վաճառելով՝ ազդակ տվեց, որ իր ներդրումները պաշտպանելու է․ մեծացնում է անվտանգության աստիճանը․ Աննա Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 20:44
Թուրքիան տարածաշրջանում ձգտում է եղբայրության, այլ ոչ թե ազդեցության․ Էրդողան
11.02.2026 | 20:30
«Ստվերային գումարներ»․ Փաշինյանի նոր մեղադրանքը ՀԱԵ-ին, Մայր Աթոռը չի մեկնաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 20:13
Թադե Մարտիրոսյանը և Սուրեն Արզումանյանը կշարունակեն աշխատանքը բասկետբոլի Հայաստանի հավաքականներում
11.02.2026 | 20:00
ՀՀ-ն կդառնա աշխարհի առաջատար 5 կլաստերներից մեկը․ ԱԲ-ն տեխնոլոգիական հեղափոխություն է անում․ Հայկ Չոբանյան
11.02.2026 | 19:57
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 19:45
29 տուժող, 33 մլն դրամ և գողացված հողաթափեր․ ինչու տապալվեց Դևոյանի սաների Եվրոպա շրջագայությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 19:30
«Մի հատ ղռռոց եկավ, տեսա գալիս ա վրես». ինչպես է եղել խոշոր քարաթափումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 19:21
Դավիթ Համբարձումյանի երեխայի դայակը կարող է այցելել նրա բնակության վայր․ սահմանփակումը վերացվեց 
11.02.2026 | 19:15
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է պատվաստված 23 քաղաքացի, որոնք բոլորն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն

«Այս պահին իրականացված շուրջ 1 մլն 200 հազար պատվաստման փորձը ցույց է տալիս, որ դրանք անվտանգ են, արդյունավետ են: Այս 1 մլն 200 հազար պատվաստումների ընթացքում 79 քաղաքացիների մոտ եղել են առողջական խնդիրների որոշակի բողոքներ: 40-ից ավելիի դեպքում քաղաքացիների մոտ եղել է հենց կորոնավիրուս, այսինքն առողջության հետ կապված բողոքները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, պարզապես քաղաքացին չի իմացել, որ հիվանդ է և պատվաստվել է, չի ունեցել որևէ սիմպտոմ»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ այդ պարագայում պատվաստվելու որևէ հակացուցում չկա, խնդիր չի կարող առաջանալ:

Մնացած փոքրաթիվ դեպքերում գրանցվել են որոշակի ալերգիկ ռեակցիաներ, մի շարք այլ սիմպտոմատիկ բողոքներ: Ում անհրաժեշտ է եղել, տրամադրվել է բժշկական օգնություն:

Անդրադառնալով այն դեպքերին, երբ քաղաքացիները պատվաստված են եղել, սակայն կորոնավիրուսով վարակվել են ու հիվանդությունը ծանր են տարել, ու, ցավոք, մահ է գրանցվել՝ նախարարն ասաց. «23 քաղաքացիներ են, որոնց ընդհանուր միջին տարիքը 75-ից բարձր է, նրանց բոլորի մոտ գրանցված են եղել քրոնիկ հիվանդություններ, ինչպիսին են շաքարային դիաբետը, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, զարկերակային գերճնշում, հիպերտենզիա»:

Նա հավելեց, որ նման հիվանդություն ունեցող քաղաքացիները, ցավոք, առավել ծանր են տանում կորոնավիրուսը և շատ ավելի մեծ ռիսկ են կրում՝ վատ ելքով ավարտվելու: Չպատվաստված քաղաքացիների մահացության թվերը, նախարարը նկատում է, անգամ դժվար է համեմատել պատվաստված քաղաքացիների մահվան դեպքերի հետ: «Պատվաստումներն իսկապես տասնյակ անգամներ իջեցնում են հիվանդությունը ծանր տանելու ռիսկը»,- նշեց Ավանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: