Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը 93 մլն դրամի նոր պայմանագիր է կնքել պետության հետ

Լուրեր

02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
02.09.2026 | 15:30
Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը
02.09.2026 | 15:23
ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման 80%-ը // ՄԻՊ-ը այցելել է Գագիկ Խաչատրյանին. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 15:20
ԱՄՆ-ից՝ դեղեր, Իրանից՝ վառելիք. ինչու է մեծանում Հայաստանի առևտրային դեֆիցիտը
02.09.2026 | 15:17
«Ռեալի» ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից
02.09.2026 | 15:05
Զելենսկու՝ ՌԴ օդային տարածքի վտանգավորության մասին զգուշացումից հետո Մոսկվայից մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում դեպի Երևան
02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի, ղեկավարած «Եվրոասֆալտ» ընկերությունը եւս մեկ խոշոր գնման մրցույթի հաղթող է: Այս ընկերությունը 93 մլն դրամի շրջանակներում ասֆալտապատման աշխատաքներ է իրականացնում նաեւ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:

93 մլն դրամով վերանորոգվում է Արթիկի Պռոշյան փողոցը եւ Գարեգին Նժդեհ փողոցի առաջին նրբանցքը: Այս մասին տեղեկանում ենք Գնումների պետական համակարգից: Ավելի վաղ «Սիվիլնեթ»-ը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը 368 միլիոն դրամի շրջանակներում ասֆալտապատման աշխատաքներ է իրականացնում Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհին եւ 287 մլն դրամի՝ Ապարան քաղաքի եւ գյուղական բնակավայրերի ավտոճանապարհներին:

Ալեն Սիմոնյանը, պատասխանելով Factor.am-ի հարցին, թե այդո՞ք խնդրահարույց չէ, որ իր եղբոր ղեկավարած ընկերությունն է շահում խոշոր մրցույթներում, նշել էր. «Խոշոր երկու մրցույթ շահել է այդ կազմակերպությունը, իմ եղբայրը աշխատում է այդ կազմակերպությունում, որպես տնօրեն է աշխատում։ Կարող էր որպես հաշվապահ աշխատել»:

Հիշեցնենք՝ մինչ հեղափոխությունը, երբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններից պետությունը հարյուրավոր միլիոնների գնումներ էր կատարում, Նիկոլ Փաշինյանը դա համարում էր կոռուպցիա:

«Այդքան խոսում են առավոտից իրիկուն` կոռուպցիայի դեմ պայքարենք, ձեզ թվում է, կոռուպցիան պոզով-պոչով մեծ կենդանի՞ է… Հեսա կոռուպցիան: Քանի դեռ այս կառավարությունը, այս իշխանությունը գոյություն ունի, Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ ազգային բրենդ. դա կոռուպցիան է, ուրիշ բրենդ ուղղակի ման մի եկեք»,- ԱԺ ամբիոնից ասում էր ընդդիմադիր Փաշինյանը, որն այժմ նշված խոշոր գնումների հետ կապված որեւէ կարծիք չի հայտնել: Ի դեպ, հիշեցնենք՝ նոյեմբերի 25-ին էլ կառավարությունը որոշում կայացրեց Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենան փոխելու համար հարկատուների հաշվից վճարել շուրջ 200 հազար դոլար։

Նարեկ Կիրակոսյան