«Արսենալը» հաղթեց ԲԿՄԱ-ին, Մխիթարյանը վնասվածք ստացավ

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում տեղի ունեցան առաջին հանդիպումները: Լոնդոնի «Արսենալը» տանը վստահ հաղթանակ տարավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ 4:1 : Դուբլի հեղինակներ դարձան ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին եւ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը. փոխանցում է sport.news.am-ը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական թիմի մեկնարկային կամում էր, սակայն 61-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով: Հայ ֆուտբոլիստի ծնկին վտանգավոր հարվածեց ԲԿՄԱ-ի ռուս պաշտպան Գեորգի Շչենիկովը, որը դեղին քարտ ստացավ:

Օրվա մյուս հանդիպումներում Մադրիդի «Աթլետիկոն» խնդիրներ չունեցավ պորտուգալական «Սպորտինգի» հետ պայքարում՝ 2:0 :

Հռոմի «Լացիոն» 4:2 հաշվով հաղթեց ավստրիական «Զալցբուրգին»: Գերմանիայի փոխչեմպիոն «ՌԲ Լայպցիգը» նվազագույն հաշվով առավելության հասավ ֆրանսիական «Մարսելի» նկատմամբ:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 12-ին:

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Արսենալ» (Անգլիա) – ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 4:1

Աարոն Ռեմզի, 9, 28, Ալեքսանդր Լյակազեթ, 23, 11մ, 35 – Ալեքսանդր Գոլովին, 15

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) – «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2:0  

Կոկե, 1, Անտուան Գրիզման, 40

«Լացիո» (Իտալիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 4:2

Սենադ Լուլիչ, 8, Մարկո Պարոլո, 49, Ֆելիպե Անդերսոն, 74, Չիրո Իմոբիլե, 77 – Վալոն Բերիշա, 30, 11մ, Տակումի Մինամինո, 71

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) – «Մարսել» (Ֆրանսիա)՝ 1:0

Տիմո Վերներ, 45+1