ԱՎԾ-ն հրապարակել է քովիդից մահացած անձանց տվյալներ, 700-ով շեղում ունենք ԱՆ-ի տվյալներից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսից մահվան թվերը, մոտ 700 դեպքով շեղում է արձանագրվել վիճակագրության մեջ։ Այս հարցին կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հրապարակված տվյալները Առողջապահության նախարարության կողմից նախկինում հրապարակված տվյալների հետ ունեն որոշակի շեղում, և այս առումով նշանակված է քննություն, որպեսզի մենք պարզենք, թե ինչն է մահերի վիճակագրությունների տարբերությունը։ Պետք է հասկանանք, վերստուգենք, թե այդ մահերից որքանն է իրոք եղել Covid-ի հետևանքով, որքանը՝ այլ պատճառով, պարզապես նախկինում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների շրջանում։ Ըստ էության, մոտ 700 տարբերություն ունենք»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ այս իրավիճակն ամենայն լրջությամբ պետք է քննել, հասկանալ, թե որտեղ է եղել, որ ուղղակի բացթողում է եղել ընթացակարգերի. «Կպարզենք՝ արդյոք որևէ չարամտություն եղել է որևէ մեկի կողմից՝ որևէ տվյալ թաքցնելու։ Եթե կպարզվի, որ չարամտություն կա, չարամտության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ի վերջո մահերի պատճառահետևանքային կապը պետք է արձանագրվի, որովհետև եթե որևէ քաղաքացի Covid-ով դրական թեստ է ունեցել և դրանից 25 օր հետո մահացել է՝ առանց հիվանդանոցային բուժում ստանալու, դա մի քիչ տարօրինակ իրավիճակ է, կարող է այլ պատճառ ունենալ։ Հիմա մանրամասն ուսումնասիրություն է իրականացվում»։

Մանրամասները՝ տեսանյութում: