Բնակիչները զգուշացվել էին, որ պատշգամբը վթարային է. մանրամասներ Տավուշի փլուզումից․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում փլուզված պատշգամբը 3-ամյա երեխայի կյանք է խլել: Եվս 7 հոգի, այդ թվում՝ 8-ամյա երեխա, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Տուժածներից մեկն էլ տարեց տղամարդ է, նրա վիճակը ամենածանրն է, ունի տարբեր կոտրվածքներ, վաղը նրան Երևան կտեղափոխեն, Factor TV-ի հետ զրույցում ասաց տուժած տղամարդու որդին` Ռուբեն Այվազյանը: Դեպքի պահին փլուզված պատշգամբում են եղել նաև Ռուբենի կինն ու որդին: Վնասվել է նրա կնոջ աչքը, ով բուժկենտրոնում արդեն բուժօգնություն է ստացել: 

 

Մեր զրուցակցի խոսքով՝ պաշտգամբը հաճախ է օգտագործվել հարևանների կողմից, նստել են, սրճել: Չնայած որ շենքը հին է, առիթ չի եղել կասկածելու, որ մի օր կարող է փլուզվել:

Պատշգամբը մեծ չէ, մոտ 3-4 քմ: Երեխաները չեն վազել, չեն խաղացել, ասում է Ռուբեն Այվազյանը: 

Հաղթանակ գյուղի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը Factor TV-ին տեղեկացրեց նաև, որ շենքի պատշգամբը նախատեսված է եղել հրդեհային մուտքի ու ելքի համաև: Խորհրդային տարիներին շինությունը որպես պանսիոնատ է ծառայել, իսկ հետխորհրդային շրջանում բնակեցվել է անօթևաներով: Նրանց մի մասը Ռուսաստան են մեկնել, իսկ 7 ընտանիք փաստացի շարունակում է բնակվել այդ շենքում: 7 ընտանիքից 4-ի անդամները դեպքի պահին պատշգամբում են եղել:

3-ամյա փոքրիկը, որը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, ընտանիքի փոքր երեխան էր, ուներ նաև եղբայր: Դեպքի պահին մայրը և տատիկը կողքն են եղել, հայրը Ռուսաստանում է` արտագնա աշխատանքի:  

Վահրամ Շարոյանը նշում է, որ շենքը հին էր, սակայն վթարային չէր: Վնասված էին միայն շենքի տանիքն ու փլուզված պատշգամբը:

Բնակիչներին պարբերաբար զգուշավել է, որ պատշգամբը վթարային է, չօգտվեն դրանից, սակայն հարևաններից մեկը ներքևից ձայն է տվել, և մյուսները դուրս են եկել ձայնի վրա ու պատշգամբը 7 հոգու ծանրությանը չի դիմացել:

Սաթենիկ Հայրապետյան