Խորհուրդ է տրվում՝ փոխել պատվաստանյութը, եթե նախորդից զարգացել է ալերգիկ ռեակցիա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ունենք առաջարկվող գործելակարգ` հակացուցումների և ցուցումների վերաբերյալ։ Բացարձակ հակացուցում է համարվում միայն առաջին դեղաչափից հետո զարգացած ալերգիկ ռեակցիան»-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը։
Նա ընդգծեց, որ կան նաև համաշխարհային այլ կազմակերպություններ, որոնք ալերգոլոգիական հետազոտություններ կատարելուց հետո եկել են այն եզրահանգման, որ կարելի է նույնիսկ փոխել պատվաստանյութի տեսակը, եթե նախորդից ալերգիկ ռեակցիա է եղել։
Մանրամասները՝ տեսանյութում: