Մեր տարածաշրջանը նոր լարվածության օջախ է դարձել, դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄԽ նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
Բոլորը

Ցավոք, այսօրվա նիստը տեղի է ունենում Հայաստանի համար լարված իրավիճակում։ Այսօր Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) ընդլայնված նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես մեկ տարի առաջ, երբ այստեղ տեղի էր ունենում միջկառավարական խորհրդի նիստ, այնպես էլ հիմա Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են իր անվտանգությանը»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ մեր տարածաշրջանը նոր լարվածության օջախ է դարձել, որի արդյունքում մարդկային կորուստներ են եղել։

«Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքնքերն ուղղված են մեր տարածքային ամբողջականության խարխլմանը և 2020թ․ նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման խափանմանը»,- ասաց նա։

ՀՀ վարչապետը ԵՄԽ նիստին նկատեց նաև, որ արդեն գրեթե երկու տարի է՝ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ ԵՏՄ-ն բախվում են գլոբալ տնտեսական, սոցիալական մարտահրավերների, որոնք առաջացել են կորոնավիրուսի տարածման հետևանքով։ Նա նշեց, որ տեղաշարժման հետ կապված սահմանափակումները բացասաբար են ազդել նաև ԵՏՄ երկրների տնտեսությունների վրա։ Փաշինյանի խոսքով՝ քայլեր կատարվել են՝ ստեղծված իրավիճակում ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար։

«Դրա հետ կապված ցանկանում եմ նկատել, որ 2021 թվականին Հայաստանն արդեն ֆիքսել է կայուն զարգացում ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններում»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան