Կայուն և բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար. նախագահականում քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագիծը

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» փաստաթղթի նախագծի լրամշակված տարբերակը: 

Փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել հանրապետական գործադիր մարմինները, որոնք մինչ այժմ ոլորտային թեմատիկ բազմաթիվ քննարկումներ են անցկացրել ձևավորված աշխատանքային խմբերի միջոցով: Աշխատանքային խմբերի քարտուղարության գործառույթներն իրականացրել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը:

Խորհրդակցության սկզբում Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստանի զարգացման հեռանկարային թիրախներին հասնելու համար վճռորոշ նշանակություն ունեցող սկզբունքային մի շարք հարցերի, որոնց շուրջ քննարկման մասնակիցների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել նույն ձևաչափով նախորդ հանդիպման ժամանակ: «Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել`կայուն և բարձր ներառական տնտեսական աճի ապահովումը, որը զգալի պետք է լինի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար: Մեր համազգային նպատակներին հասնելու համար՝ մինչև 2040 թվականը չորս միլիոնանոց Հայաստան ունենալու համար հստակ և չափելի միջոցառումների մշակումը և մինչև 2030 թվականը միջանկյալ թիրախային ցուցանիշի սահմանումը: Մենք պայմանավորվեցինք, որ մինչև 2030 թվականը ջանքեր ենք գործադրելու մարդկային կապիտալի զարգացման համար, այսինքն՝ զգալիորեն պետք է ավելացնենք կրթությանն ու առողջապահությանը հատկացվող գումարները: Մենք մեզ վրա պարտավորություն ենք վերցրել, և ծրագրում պետք է ներառված լինի մինչև 2030 թվականը մի քանի հարյուր հազար աշխատատեղերի ստեղծում, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Ծրագրում հատկապես պետք է ներառված լինի երիտասարդների շրջանում գործազրկությունը, եթե չասեմ զրոյի հասցնելու, համենայնդեպս, զգալիորեն կրճատելու հարցը: Նոր աշխատատեղերի ստեղծմամբ և եղած աշխատավարձը բարձրացնելու, միջոցով մենք պիտի հասնենք աղքատության էական նվազման: Սա չափազանց կարևոր խնդիր է: Մենք այստեղ նաև պետք է նկատի ունենանք զգալի աշխատանք մեր հարկային դաշտում ոլորտում գործերը բարելավելու, հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարձրացնելու ուղղությամբ: Մենք շատ ավելի կարճ ժամկետում և ոչ մինչև 2030 թվականը, պետք է հասնենք ստվերի էական կրճատման և փաստաթղթաշրջանառության ներդրման, առանց որի մենք չենք կարողանալու մեր հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավել, ինչն ուղղակի պարտադիր է բյուջետային ծախսեր կատարելու համար: 

Մենք խոսեցինք նաև, որ մեր հարկային քաղաքականության հիմնական ուղղությունը պետք է լինի հարկային բեռի ուղղակի հարկերից դեպի անուղղակի հարկերին անցնելը: Կարծում եմ, որ սա ևս շատ կարևոր է, որովհետև եթե մենք ենթադրում ենք կամ կանխատեսում ենք հինգ կամ ավելի տոկոսի աճ, ապա մեր տնտեսությունը պետք է լինի մրցունակ: Եթե մենք մեր հիմնական ուղղություններից մեկը համարում ենք արտահանման խթանումը և արտահանման հաշվին նաև աշխատատեղերի ստեղծումը, բնականաբար, պետք է լինենք մրցունակ: Եվ այս առումով ևս մենք պետք է մտածենք, թե երբ ենք սկիզբ դնելու հարկային այս քաղաքականությանը, այսինքն՝ հարկային բեռի ուղղակիից անուղղակի տեղափոխելուն: Եվ ես կարծում եմ, որ երբ մենք ունենանք վերջնական փաստաթուղթ, դրանում պետք է նաև մեզ համար որոշակի ժամանակային թիրախներ սահմանենք»,-ասել է Նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ փաստաթուղթը պետք է տեսանելի, հասկանալի և ընկալելի լինի ինչպես կառավարության բոլոր անդամների, այնպես էլ մեր քաղաքացիների համար: Նախագահի համոզմամբ՝ քաղաքացիների սատարման պարագայում գործադրվող ջանքերը շատ ավելի արդյունավետ կլինեն:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հակիրճ ներկայացրել է իրականացված աշխատանքների ընթացքը և արդյունքները՝ նշելով, որ մշակվել է հավակնոտ ու իրատեսական ծրագիր, որում արտացոլված են երկրում տնտեսության և կյանքի որակի փոփոխությունների ուղղությամբ թիրախները և նախատեսվող քայլերը: 

Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը խորհրդակցության ընթացքում զեկուցել են մինչև 2030 թվականը Հայաստանի ռազմավարության նպատակային ցուցանիշներն ու հիմնական մոտեցումները: