Դեմարկացիայի գործընթացը տեղից չի շարժվում Ադրբեջանի կողմից ձգձգման, պատասխան չտալու պատճառով․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.05.2026 | 09:37
Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ
19.05.2026 | 09:28
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
Բոլորը

 

Կարևոր եմ համարում դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացն ավարտին հասցնելը: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դեռևս 2021 թվականի մայիսին Կառավարության նիստում հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այդ պահին սեղանին դրված առաջարկությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ:

Չափազանց կարևոր եմ համարում դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը:

Ըստ էության՝ մայիսին և դրանից հետո ՌԴ-ն 3 անգամ հանդես է եկել առաջարկով, բոլոր 3 անգամները համաձայնություն ենք տվել այդ գործընթացով շարժվել առաջ: Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»,- նշեց վարչապետը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչու է ուշանում Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է:

«Նախկինում մեր արած առաջարկություններն ուժի մեջ են, այդ թվում՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: