2022 թվականի բյուջեի նախագծում ԿԳՄՍՆ-ում նախատեսվել է ծախսերի աճ՝ 44 միլիարդ դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
17.11.2026 | 14:49
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 14:42
Մեծ Բրիտանիան ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ արձանագրված առաջընթացը
17.11.2026 | 14:34
Հոկեյի կանանց ԱՄՆ-ի հավաքականը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:25
Տենց «շյուստրի» քա՞նի եղբայր եք. մեզ մանդատ են տվել, քանի որ դեմ ենք. Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 14:13
Ադրբեջանում առաջարկել են դադարեցնել ռուսերենով կրթության ֆինանսավորումը պետբյուջեից
17.11.2026 | 14:04
Ասում եք` հլը սպասեք, ՌԴ-ն ձեզ գցելու է Զելենսկու վիճակի մեջ, հետո գնում ՌԴ ասում` արա՛, քո քայլն է․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 13:53
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ նիստում 2022թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ներկայացրեց իր ղեկավարած ոլորտի հատկացումները:

Նրա խոսքով՝ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ոլորտներում նախատեսվում է ծախսերի աննախադեպ աճ՝ շուրջ 44 մլրդ դրամ, ինչը կուղղվի բովանդակային բարեփոխումներին, կրթական, մշակութային մարզական հաստատությունների ենթակառուցվածքների արդիականացմանը, պետական աջակցություն ստացող շահառուների խմբերի ընդլայնմանը և գիտության զարգացմանը:

«109 կրթական հաստատություններում կիրականացվեն կառուցման, վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ: Հանրակրթության ոլորտում կշարունակվեն բովանդակային բարեփոխումները: Շարունակվելու է ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության փոխկապակցված քաղաքականությունը: 480 ուսուցիչ կամավոր ատեստավորման արդյունքում կստանա հավելավճար:

Կրթության հասանելիության ապահովման նպատակով կշարունակվեն գործադրվել էական ջանքեր: Էլեկտրոնային ուսուցման համակարգի զարգացման շնորհիվ ուսուցչի կարիք ունեցող դպրոցներում կապահովվի բոլոր առարկաների դասավանդումը: Ամառային և թեմատիկ ճամբարներ կկազմակերպվեն շուրջ 4400 երեխայի համար:

Նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում ընդլայնվել է ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը: Սպորտի ոլորտում կաճեն կապիտալ ներդրումները:

Մանրամասները՝ տեսանյութում: