ՀՀ-ն դիմում է ՌԴ-ին՝ կատարելու ՀՀ տարածքային ամբողջականության ապահովման պայմանագրային պարտավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 16-ին ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Կեսօրից հետո նման հաղորդագրություն տարածեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

Հետո արդեն պարբերաբար պաշտպանական գերատեսչությունը տարածած հաղորդագրություններով տեղեկացրեց ինտենսիվ մարտերի շարունակման, հակառակորդի կողմից հրետանային միջոցների ու զրահատեխնիկայի կիրառման, թշնամու մարդուժի կորստի մասին։ Ցավոք, զոհեր և վիրավորներ ունի նաև հայկական կողմը։ Պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 1 զոհ և 13 հայ գերի, ևս 24 զինծառայողի ճակատագիրն այս պահին անհայտ է։ ՊՆ-ն հայտնել է նաև հակառակորդի կողմից մինչև 70 զոհի և վիրավորի մասին։

Մինչ այդ, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Առաջին ալիքի եթերում հայտարարեց, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի համաձայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, քանի որ հարձակում է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա:

Նա նաև հավելեց, որ եթե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը, որն իր անդամ պետության նկատմամբ ոտնձգության դեպքում պետք է օգնություն ցուցաբերի, չկատարեն իրենց պարտավորությունները, Հայաստանը ստիպված կլինի դիմել միջազգային այլ կառույցների։

Իսկ ինչ է նախատեսում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին ստորագրված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության» համաձայնագիրը, մասնավորապես՝ կողմերի տարածքային ամբողջականությանը սպառնացող իրավիճակների դեպքերում գործողությունների մասով։

Պայմանագրի 2-րդ հոդվածում, մասնավորապես, նշված է․ «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»:

Պայմանագրով նաև նախատեսված է, որ «Կողմերը համատեղ կձեռնարկեն իրենց համար բոլոր մատչելի միջոցները՝ խաղաղության դեմ սպառնալիքը, խաղաղության խախտումը վերացնելու կամ նրանց դեմ ցանկացած պետության կամ պետությունների խմբի կողմից ձեռնարկված ագրեսիայի գործողություններին հակազդելու համար և կցուցաբերեն միմյանց անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրականացման կարգով: Կողմերից մեկի անվտանգության դեմ սպառնալիք առաջանալու կամ նրանցից որևէ մեկի վրա զինված հարձակման դեպքում Բարձր պայմանավորվող կողմերը կառաջնորդվեն ռազմական օբյեկտների և կառույցների փոխադարձ օգտագործման սկզբունքով` ազգային զինված ուժերի համար սահմանված պայմաններով, ինչպես նաև պաշտպանական նշանակության օբյեկտների համատեղ շահագործման սկզբունքով»։

Հարկ է նկատել, որ 1997 թվականից ի վեր Հայաստանն առաջին անգամ է դիմում Ռուսաստանին։ Ի դեպ, պայմանագրում նշված չէ, թե ինչ ընթացակարգ է նախատեսվում, երբ կողմերից մեկը դիմում է մյուսին՝ իր տարածքային աբողջականությունը պաշտպանելու հարցում օգնելու համար, և ինչ ժամկետում պետք է պատասխան ստացվի։ Այս հարցով փորձեցինք պարզաբանում ստանալ Հայաստանի ԱԳ նախարարությունից և Անվտանգության խորհրդից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Մանրամասները՝ տեսանյութում։