ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են «3+3» ձևաչափը մոտ ապագայում գործարկելու հարցը

Լուրեր

30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
Բոլորը

Ստամբուլում այսօր քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի միջև։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։ 

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ռուս-թուրքական համագործակցության հարցերի լայն շրջանակ։

«Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման համատեքստում նշվել է ՌԴ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։  Շեշտվել է մոտ ապագայում Հարավային Կովկասի «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի գործարկման արդիականությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեղի է ունեցել նաև կարծիքների փոխանակում Կենտրոնական Ասիայում տիրող իրավիճակի, այդ թվում՝ Աֆղանստանի վերջին զարգացումների շուրջ։ Նաև մի շարք հարցեր են բարձրացվել ԱՊՀ տարածքին առնչվող, մասնավորապես՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի մասով։

Էմմա Չոբանյան