Լիվերպուլում տաքսու վարորդն ահաբեկչություն է կանխել՝ մեքենայի մեջ փակելով մահապարտ ահաբեկչին․ The Sun

Լուրեր

30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
Բոլորը

Լիվերպուլից տաքսու վարորդ Դեյվ Փերին հազարավոր մարդկանց կյանքեր է փրկել հնարավոր ահաբեկչական հարձակումից։ Այս մասին գրում է The Sun-ը։

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ նոյեմբերի 15-ի առավոտյան զոհվածների հիշատակի օրվան հաջորդող հանգստյան օրը Լիվերպուլում պայթյուն է որոտացել։ Զոհվել է տաքսու ուղևորը, ըստ ոստիկանության՝ հենց նա էլ գործի է դրել պայթուցիկ սարքը։

Տղամարդը տաքսու վարորդին խնդրել է իրեն տանել Լիվերպուլի առաջնորդանիստ տաճար, որտեղ տոնի կապակցությամբ մեծ թվով մարդիկ էին հավաքված։ Շուրջ 2000 լիվերպուլցի էր հավաքվել՝ կիրակնօրյա պատարագի ժամանակ հիշատակելու իրենց հարազատներին, որոնք ընկել են Մեծ Բրիտանիայի մասնակցած տարբեր պատերազմներում։ Սակայն ուղևորը Փերիին կասկածելի է թվացել, այդ իսկ պատճառով նա նրան տարել է Լիվերպուլի կանանց հիվանդանոցի մոտ, որտեղ էլ մեքենայից դուրս է ցատկել ու կողպել դուռը, որպեսզի օգնություն կանչի։

Դրանից հետո հզոր պայթյուն է որոտացել։ Տաքսու վարորդը միջին ծանրության վնասվածքներ է ստացել, իսկ ուղևորը մահացել է ռումբի պայթյունի հետևանքով։ Բժիշկները Փերիի մոտ այրվածքներ ու բեկորային վնասվածքներ են ախտորոշել։

Սոցցանցերի բրիտանական հարթակում երախտիքով լցված անգլիացիները սկսել են Դեյվ Փերիին հերոս անվանել։

Տաթև Ֆռանգյան