ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել Բելառուսի դեմ

Լուրեր

30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
Բոլորը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները պատրաստվում են պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել Բելառուսի դեմ՝ դաշինքի արևելյան սահմանին միգրանտների հոսքի հետ կապված լարվածության սրման ֆոնին, գրում է Radio Liberty-ն:

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ նախարարները պետք է ճշգրտեն ավտորիտար ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա վարչակարգի դեմ կիրառվող պատժամիջոցների տեսակները՝ ներառելով ավիաընկերություններին, տուրիստական գործակալներին և անձանց, որոնք ներգրավված են Լեհաստանի, Լատվիայի և Լիտվայի հետ սահամանին տիրող իրավիճակի հետ։

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին կհայտարարվեն այն անձանց անունները, որոնք կհայտնվեն պատժամիջոցների տակ։ Պատժամիջոցների թվում կլինեն ակտիվների սառեցումն ու ճանապարհորդության արգելքը:

Հիշեցնենք, որ հազարավոր մարդիկ, հիմնականում՝ Մերձավոր Արևելքից, ծանր պայմաններում արգելափակված են բելառուսական սահմանին տեղակայված ժամանակավոր ճամբարներում՝ փորձելով ապօրինի մուտք գործել ԵՄ տարածք։ ԵՄ-ն Լուկաշենկոյին մեղադրում է ապօրինի ներգաղթյաներին միության սահմաններին կուտակելու մեջ՝ այդ կերպ վրեժ լուծելով Բրյուսելի կողմից նախորդ տարվա վիճելի նախագահական ընտրություններից հետո Բելառուսի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։

Տաթև Ֆռանգյան