ՏԻՄ ընտրություններին քվեարկածների թիվը՝ ժամը 17:00-ի դրությամբ

Լուրեր

21.07.2026 | 16:49
Անկարան բանակցություններ է վարում երրորդ երկրների հետ՝ C-400-ի վերաբերյալ․ Թուրքիայի պաշտպանության նախարար
21.07.2026 | 16:40
Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ․ Մերց
21.07.2026 | 16:35
Դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել
21.07.2026 | 16:32
Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը․ աղբյուր
21.07.2026 | 16:21
24.9 մլն դրամի վնաս համայնքին․ Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործը հասել է դատարան
21.07.2026 | 16:12
Տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ ՆԳՆ
21.07.2026 | 16:04
ՔՊ-ից ովքեր չեն վերցնում մանդատները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 16:01
Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրեթե 100 ամերիկացի զինծառայող է վիրավորվել․ Պենտագոն
21.07.2026 | 15:58
Հայ ըմբիշները Բաքու կմեկնեն՝ Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
21.07.2026 | 15:53
Հազարավոր երկրպագուներ Արգենտինայի հավաքականին դիմավորել են Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:51
Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 15:44
Վենետիկում քննարկվել են հայ-իտալական առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները
21.07.2026 | 15:35
Դավիթ Ղազինյանի գործն արագ ուղարկել են դատարան. Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.07.2026 | 15:31
Ռուս դիվանագետը Հնդկաստանի ԱԳՆ-ն է կանչվել՝ հրթիռային հարվածի հետևանքով 4 նավաստիների մահվան համար
21.07.2026 | 15:23
Դեռահասների մասնակցությամբ բռնության տեսանյութ է տարածվում․ ՆԳՆ-ից և ՔԿ-ից արձագանքել են
Բոլորը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17.00-ի դրությամբ: Ըստ այդմ՝ Կապանում ընտրելու իրավունք ունեցող 31 644  քաղաքացիներից ժամը 17.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 17 326 ընտրող, կամ ընտրողների 54.75 տոկոսը:

Իջևանում ընտրելու իրավունք ունեցող 33 090 ընտրողից մասնակցել է 9036-ը կամ 27.31 տոկոսը: Ստեփանավանում 13 333 ընտրողից քվեարկել է 4092-ը, կամ 30.69 տոկոսը: Լերմոնտովո համայնքում` 679 ընտրողից մասնակցել է 162-ը, կամ 23.86 տոկոսը: Իսկ Արզնի համայնքում` 2052 ընտրողից 394-ը կամ 19.20 տոկոսը:

Բոլոր համայնքներում, ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունք ունեցող 80 798 ընտրողներից ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 31 010 քաղաքացի կամ ընտրողների 38.38 տոկոսը:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, 4 մարզերի 5 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ են Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։ Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Կոտայքի մարզի Արզնի և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքներում։ ՏԻՄ ընտրությունների վերջին փուլը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին 9 մարզերի 36 համայնքներում։

Մերի Մարտիրոսյան