Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոնը
Քաղաքականություն
13.11.2021 | 15:46Ռուսաստանում նոր կորոնավիրուսով մարդկանց վարակման հաստատված դեպքերի թիվը համավարակի բռնկումից ի վեր գերազանցել է 9 միլիոնը. այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ի ներմուծման և տարածման մասին տեղեկացնող օպերատիվ շտաբի հրապարակած տվյալները:
Ըստ վերջին տվյալների՝ Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 39 հազար 256 մարդ, մահացել է 1241-ը: Սա մահացության ամենամեծ ցուցանիշն է այդ երկրում համավարակի բռնկումից մինչ այսօր: