««Զանգեզուրի միջանցքը» կմիավորի Թյուրքական աշխարհի բոլոր երկրները»․ Ալիևը կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին

Լուրեր

30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում ընթացող Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 8-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում Հայաստանին ուղղված մի շարք անհիմն մեղադրանքներ է հնչեցրել և, ինչպես միշտ, զբաղվել պատմական կեղծարարությամբ։
Ալիևը նշել է, որ Հայաստանը, իբր, տարածքային պահանջներ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ և դրանցից պետք է հրաժարվի, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հայաստանը վաղ թե ուշ կհասկանա, որ տարածքային պահաջները ոչ մի երկրի չեն բերի օգուտ ու պատիվ։ Հուսով եմ, որ Հայաստանը կհրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, իսկ եթե ոչ, ապա ավելի կվատթարացնի իր դիրքերը»,- հայտարարել է Ալիևը։

Նա, միաժամանակ, ինքն է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին․ Ալիևը նշել է, որ, իբր, 20-րդ դարի 20-ական թվականներին սովետական ղեկավարության որոշմամբ Ադրբեջանը փաստացի բաժանվել է և, իբր, Հայաստանին են հանձնվել ադրբեջանական տարածքներ։

«Այդպիսով Թյուրքական աշխարհը բաժանվել է, և այսօր մենք կրկին միավորում ենք թյուրքական աշխարհի աշխարհագրությունը լոգիստիկ նախագծերի միջոցով»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ կրկնելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին ադրբեջանա-թուրքական թեզը։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի հաղթանակն Արցախյան պատերազմում տարածաշրջանային մակարդակով նշանակում է հաղորդակցությունների ու լոգիստիկայի զարգացում, և այդ տեսակետից, ըստ Ադրբեջանի նախագահի, կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» բացումը։

««Զանգեզուրի միջանցքը» կբացի շատ լայն հնարավորություններ ամբողջ տարածաշրջանի համար։ Այդ միջանցքն ունի լավ ներուժ, այն կմիավորի Թյուրքական աշխարհի բոլոր երկրները, կմիավորի մեզ Եվրոպայի հետ։ Սա շատ կարևոր նախագիծ է»,- ասել է Ալիևը։

Հիշեցնենք՝ ՀՀ-ն որևէ փաստաթուղթ չի ստորագրել Հայաստանի տարածով որևէ միջանցքի ստեղծման մասին։ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ միջանցքների ստեղծումը բացառվում է։

Էմմա Չոբանյան