Ասեցինք՝ գնում ենք, մի խփի, բայց չլսեց․ Արցախում սպանվածը նորոգում էր ռուս խաղաղապահների ջրագիծը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
23.04.2026 | 20:36
Ուղեվարձ վճարելու պահանջը՝ բռնության պատճառ․ երբ վարորդը դառնում է հսկիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:26
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Հնդկական օվկիանոսում ևս մեկ նավ կալանելու մասին
23.04.2026 | 20:22
«Ջահերով երթը»՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին. ՈՒՂԻՂ
23.04.2026 | 20:12
Նորաստեղծ, ընդդիմադիր ուժերի հետ ենք համագործակցելու. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:00
Սամվել Կարապետյանի ուժը նույնական է Քոչարյանի, Սարգսյանի հետ․ նրանց իշխանության դեմքերը ցուցակում են․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 8-ին աշխատանքային հերթական օրը վերջինը դարձավ Երեմյանների տան միակ որդու՝ 23-ամյա Մարտին Երեմյանի համար։ Երիտասարդն ադրբեջանցու գնդակից սպանվեց Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ջրագծի վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս․ նրա 3 գործընկերները հրազենային վնասվածքներով Արցախի հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել։

Վզի շրջանում  վնասվածք ստացած Արմեն Սարգսյանի վիճակը կայուն ծանր է, նրան երեկ վիրահատել են, իսկ  Գագիկ Աղազարյանի ու Գևորգ Մելքումյանի վիճակը՝ միջին ծանրության։ Կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանցին հայհոյախառն արտահայտություններով ու գոռգոռոցներով կրակել է, սպանել Մարտին Երեմյանին ու շարունակել կրակել մյուսների ուղղությամբ, և երբ փորձել են փախչել, հետապնդել է նրանց՝ մեկից ավելի հրազենային վնասվածքներ հասցնելով։ Վզի հատվածում վնասվածք ստացած Արմեն Սարգսյանը կարողացել է հասնել մոտակայքում գտնվող մեքենային ու փախչել տարածքից, ադրբեջանցին վազել է նաև մյուս երկուսի հետևից։

Դեպքը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների երկու դիրքերի արանքում, հեռավորությունը դիրքերից մոտ 400-500 մետր է։ Չեզոք գոտի համարվող այդ տարածքում տղաներն աշխատանք էին իրականացնում ադրբեջանական կողմի ու ռուս խաղաղապահների իմացությամբ և թույլտվությամբ։

Երեք վիրավորները տարածքից դուրս են եկել ինքնուրույն, հասել են մոտակա լցակայանի մոտ, որտեղ նաև ռուս խաղաղապահների դիրքերն են։ Խաղաղապահներն առաջին օգնություն են ցույց տվել, բայց մեքենա չեն տրամադրել, առաջարկել են շտապօգնություն զանգահարել։ Տղաները զանգել են շտապօգնություն և միաժամանակ մեքենայով առաջ շարժվել։

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո սա Արցախում քաղաքացիական բնակչության թիրախավորման առաջին դեպքը չէ։ Հոկտեմբերի կեսերին էլ Մարտակերտի հատվածում գյուղատնտեսական աշխատանք կատարելիս կրծքավանդակի հատվածում ստացած հրազենային վնասվածքից մահացել էր Արամ Տեփնանցը։

Հերթական այս դեպքն ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է համարում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Ասում է՝ նման դեպքերը կրկնվում են, որովհետև միջադեպերը հավուր պատշաճի չեն ուսումնասիրվում և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում։

7 կմ երկարությամբ ջրագիծը, որի վրա աշխատում էին դեպքի պահին, կառուցվել է Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով՝ ռուս խաղաղապահների դիրքերը խմելու ջրով ապահովելու համար, պատմում է Արցախի «Ջրմուղկոյուղու» տնօրենը։

4-5 օր առաջ վթարը վերացվել էր, բայց նոյեմբերի 7-ին կրկին դիմել էին՝ ասելով, որ կրկին ջրի հոսակորուստ կա։ «Ջրմուղկոյուղու» երկու աշխատակիցները էլեկտրագծերի վրա աշխատող երկու աշխատակիցների հետ գնացել էին վթարը վերացնելու։

Փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 9-րդ, 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Շուշիի տակ» կոչվող տեղանքում նկարահանում իրականացնելիս այսօր ևս կրակոցի ձայներ են լսվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան