Չկա ՀՀ-ի կողմից հավանության արժանացած բանակցության տարբերակ, որտեղ տարածքների հանձնման հարցը չի եղել. Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
Բոլորը

«Ճանապարհ դեպի 44-օրյա պատերազմ» թեմայով քննարկման ժամանակ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը ներկայացրեց Արցախի հարցով բանակցային գործընթացի ժամանակ սեղանին հայտնված պաշտոնական տարբերակները:

«Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք միացման՝ Արցախի և Հայաստանի վերամիավորման քաղաքականությունը տրանսֆորմացվեց այլ հիմքի վրա՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի: 1992թ. Հայաստանը, կարելի է ասել, հրաժարվեց 88-92թթ. ընկած հատվածում իր որդեգրած քաղաքականությունից:

Պետք է առանձնացնել հատկապես 97-98թթ-ին նրա նախագահության օրոք տեղի ունեցած երկու բանակցություններ: 97թ. փաթեթային տարբերակը փաստացի եղել է ռուսական նախաձեռնություն, որը նախատեսում էր Արցախի ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Այս տարբերակը նախատեսում էր նաև Մեղրիի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի հաղորդակցության ապահովում, այսինքն՝ սիմետրիկ միջանցքի գաղափարը գալիս է 97թ. այդ տարբերակից: Այս տարբեակը Արցախի իշխանությունները մերժել են:

97թ. ներկայացվում է մյուս տարբերակը՝ փուլային տարբերակը, որով նախատեսվում էր ԼՂԻՄ-ին հարակից տարածքներից՝ հինգ շրջաններից հայկական զորքերի դուրս բերում, նաև Քաշաթաղից և Քարվաճառից, այս տարբերակի դեպքում սահմանվում էր Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային հաղորդակցության ապահովում: Այս տարբերակը նույնպես մերժվեց Արցախի իշխանությունների կողմից, նաև Ադրբեջանն է մերժել այս տարբերակը:

Իշխանափոխությունից հետո իշխանության եկած երկրորդ նախագահը և իր թիմը պնդում էին, որ Ղարաբաղը չպետք է հայտնվի Ադրբեջանի կազմում, պետք է ստանա հստակ կարգավիճակ, հորիզոնական հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ… Ընդհանուր պետության տարբերակը նույնպես ռուսական նախաձեռնություն էր:

2001թ. քիվեսթյան տարբերակը ենթադրում էր տարածքների փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս տարբերակում առանցքային էր, որ ԼՂԻՄ-ը, Շուշիի շրջանը, Լաչինը 88թ. սահմաններով միացվում էին ՀՀ-ին, դրա փոխարեն Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցնում Մեղրիի շրջանը, Աղդամի, Ֆիզուլիի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները, նաև  Ղազախից ու Շահումյանից գրավյալ տարածքներ: Պաշտոնական Երևանը այդ տարբերակը չի համարել լավ լուծում հայկական կողմի համար:

Այդ տարբերակից հետո Մադրիդյան սկզբունքներն են առաջարկվել: Այն տեղ էր թողնում ազգային ինքնորոշման իրացման և ՀՀ-ին վերամիավորման համար, բայց տարբեր թվականերին բանակցված տարբերակներով առաջնահերթությունները փոխվում էին: 2007թ. Լավրովյան պլանով առաջնահերթությունը տրվում էր Արցախի կարգավիճակը ֆիքսելուն, իսկ դրա մոդիֆիկացված տարբերակներում արդեն դա ետին պլան էր մղվել, առաջին պլան էր եկել միջանկյալ կարգավիճակի հարցը:

Չկա ՀՀ-ի կողմից հավանության արժանացած բանակցության տարբերակ, որտեղ տարածքների հանձնման հարցը չի եղել: Սա կարևորագույն գործոն է: Հայաստանն ըստ էության, Արցախի վերաբերյալ իր դիրքորոշմամբ, ուղիղ թե անուղղակի, միջազգայնորեն լեգիտիմացրել է այդ տարածքների փոխանցումն Ադրբեջանին»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: