Ադրբեջանը Արշակ Կարապետյանի այցն Արցախ որակել է «ռազմաքաղաքական սադրանք» ու սպառնացել ՀՀ ՊՆ ղեկավարին

Լուրեր

10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
Բոլորը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի Արցախ կատարած այցին՝ այն անվանելով «ռազմաքաղաքական սադրանք», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հայաստանի ՊՆ ղեկավարի այցն «Ադրբեջանի տարածք» առանց թույլտվության, հանդիպումների անցկացումը «հայկական անօրինական կազմավորումների» հետ և նրանց մարտական պատրաստվածության մասին կարծիք հայտնելը հանդիսանում է ռազմաքաղաքական սադրանք»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Նշվում է, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իբր, այդպիսով «խախտում է եռակողմ հայտարարության դրույթները, ձգտում ապակայունացնել իրավիճակն ու ստվեր նետել ռուս խաղաղապահների գործունեության վրա»։

«Հայաստանի ՊՆ-ի այս այցը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է ուղղակի աջակցություն ցուցաբերել «Ադրբեջանի տարածքում անօրինական հայկական զինված կազմավորումներին, ահաբեկչական ակցիաներին և ագրեսիվ անջատողականությանը։ Միևնույն ժամանակ «Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես ռուս խաղաղապահներն են տեղակայված» շարունակում է մնալ Հայաստանի ԶՈՒ-ի տարրերի ներկայությունը»,- ասվում է հայտարարությունում։

Ադրբեջանի ՊՆ-ն, հավատարիմ մնալով իր ահաբեկչական ու հանցավոր գործելաոճին, ուղղակի սպառնում է ՀՀ պաշտպանության նախարարին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը։

«Ցանկանում ենք հիշեցնել ՀՀ ՊՆ-ին իր նախկին գործընկերների ու այլ հայ գեներալների ճակատագրի մասին, որոնք հանդես էին գալիս ուտոպիստական հայտարարություններով՝ «Օհանյանի անանցանելի գծերի», «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմացի» մասին։ Զգուշացնում ենք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ նման անօրինական այցերի կրկնության դեպքում, ղեկավարվելով Ադրբեջանի օրենքներով, կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ ագրեսիվ «անջատողականության ու ահաբեկչական սադրանքները կանխելու նպատակով»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն: ԱՀ Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։

Էմմա Չոբանյան