Շուրջ 28 զոհ ենք ունեցել պատերազմից հետո գրանցված միջադեպերով. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.02.2026 | 11:42
Սաուդյան ակումբները հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով
12.02.2026 | 11:39
Ոնց որ 12 թվից նույն շորով մնանք․ ով օրհներգի կարգը չպահի, պատասխանատվության կենթարկվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 11:29
Վոլգոգրադի մարզում ՌԴ ՊՆ օբյեկտը հրթիռային հարձակման է ենթարկվել․ հարակից բնակավայրը տարհանվում է
12.02.2026 | 11:20
Առաջին անգամ եմ լսում. Զելենսկին` փետրվարի 24-ին ընտրությունների մասին հայտարարելու վերաբերյալ
12.02.2026 | 11:16
UFC-ի լեգենդար մարտիկ․ Տոպուրիային հաղթելու լավագույն շանսեր ունի Արման Ծառուկյանը
12.02.2026 | 11:11
Ուզում եք փակել Հակոբ Մովսեսի բերանը․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
12.02.2026 | 10:51
Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունը. Դատախազություն
12.02.2026 | 10:42
Սրճարան եմ այցելում, որը, ասում են, դաշնակներինն է․ մատուցողները մինչև վերջերս սիրով էին ընդունում․ Հակոբ Մովսես․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 10:31
ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալն ընդունել է Salesforce ընկերության ներկայացուցչին
12.02.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 12-ի դրությամբ
12.02.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
12.02.2026 | 09:52
Նորապատ-Ալաշկերտ ճանապարհին «Nissan» և «Ford» մակնիշների մեքենաներ են բախվել․ 2 վարորդներն էլ մահացել են․ կա տուժած
12.02.2026 | 09:42
Հրդեհ անվադողերի վերանորոգման կետում
12.02.2026 | 09:27
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Մեկ տարի է անցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից։ Հայաստանն ինչպե՞ս է գնահատում հայտարարության կետերի կյանքի կոչման ընթացքը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին Առաջին ալիքին տված հարցազրույցում պատասխանելով այս հարցին՝ ասել է․ «Նախ պիտի արձանագրենք, որ հայտարարության 1-ին կետը վերաբերվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը, և մենք մեծ հաշվով կարող ենք արձանագրել, որ, այո, պատերազմը դադարել է այդ հայտարարության ստորագրման բերումով։ Եվ ես կուզենայի ասել, որ այս առումով շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը պատերազմը դադարեցնելու գործում: Նաև պիտի արձանագրեմ, որ հայտարարության շատ կարևոր կետերից մեկն ամբողջությամբ իրագործվել է՝ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահներ, որոնց գործունեությունը մենք բարձր ենք գնահատում, և որոնք այսօր Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են, և սա պետք է արձանագրել:

Մյուս կողմից, պիտի ցավով նշեմ, որ, այնուամենայնիվ, կրակի դադարեցման ռեժիմը նաև Լեռնային Ղարաբաղում ամբողջությամբ չի պահպանվում, և սա արձանագրել են նաև խաղաղապահները, և ես հույս ունեմ, որ այդ դեպքերի պատշաճ հետաքննություն կիրականացվի, և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ։ Վերջին ամենաաղաղակող դեպքերը հիշենք, երբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձը տրակտորի ղեկին խոցվել էր Ադրբեջանի դիպուկահարների կողմից։ Այո, տրակտորի մեջ կողքին նստած խաղաղապահ է եղել, և նաև այն դեպքը, երբ մենք 5 վիրավոր զինծառայող ունեցանք:

Ցավոք, պիտի արձանագրեմ, որ նոյեմբերի 9-ից հետո մենք բազմաթիվ վիրավորներ և զոհեր ենք ունեցել։ Շուրջ 28 զոհ ենք ունեցել, մասնավորապես նաև նկատի ունեմ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի զոհերին, նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի են ունեցել միջադեպեր, զոհեր ենք ունեցել: Սա, իհարկե, շատ անհանգստացնող փաստ է, և նաև պիտի ասեմ, որ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք՝ մասնավորապես, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցածը, նաև Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, որը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։

Պիտի ընդգծեմ, որ այսօր մեր հաստատված 40 գերիներից մեծ մասը` 90 տոկոսը, գերեվարվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, և մինչ այժմ ազատ չի արձակվել՝ ի հեճուկս հայտարարության 8-րդ կետի, որտեղ հստակ ասվում է, որ ռազմագերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է ազատ արձակվեն: Իմիջիայլոց, Ադրբեջանի մեկնաբանությունը թե ով է ռազմագերի, ով ռազմագերի չէ, ամենևին տեղին չէ, որովհետև հայտարարության մեջ ասվում է ռազմագերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք, այսինքն՝ գործնականում սեփական կամքին հակառակ պահվող յուրաքանչյուր ոք, ըստ էության, գտնվում է այս հայտարարության, այս կետի իրավազորության ներքո: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ չկա այդպիսի տարբերակում՝ նոյեմբերի 9-ից առա՞ջ է գերեվարումը տեղի ունեցել, թե՞ նոյեմբերի 9-ից հետո։

Հաջորդ անհանգստացնող փաստը. ես ասացի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին, պիտի արձանագրեմ, որ հայ-ադրբեջանական սահմանագծին նույնպես հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ են տեղի ունենում, ինչը նույնպես եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է: Նաև պիտի արձանագրեմ, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության` մինչև օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակչության վերադարձի իրավունքը:

Հաջորդ խնդիրը, որ այս համատեքստում պիտի ընդգծեմ, հետևյալն է. կրկին ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի` մինչև այժմ տարածաշրջանային կոմունիկացիաները բացված չեն: Չնայած այս ուղղությամբ շատ կարևոր աշխատանք է արվում, և ես հույս ունեմ` առաջիկայում մենք կոնկրետ արդյունքների կհասնենք:

Այս ամենը, իհարկե, նաև որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս, չնայած, մյուս կողմից, կասկածից վեր է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումն այն անկյունաքարային արդյունքն է, որն արձանագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Բայց հրադադարի ռեժիմի դեպքերի խախտումները, Արցախում մեր զինվորների զոհվելու փաստերը նոյեմբերի 9-ից հետո նաև մեզ հանգեցնում են այն մտահոգության, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ»: