Ինչպես են զոհվել ոստիկանները Շուշիում. մեկ տարի անց քրգործ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշի քաղաքի մշակույթի տանը ադրբեջանական զինուժի հռթիռակոծության հետևանքով հայ ոստիկանների զոհվելու և վիրավորվելու դեպքի առթիվ: Քրեական գործը հարուցվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 376-հոդվածի երրորդ մասով, այն է՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որ կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պայմաններում: Օրենքով նախատեսվում է ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով:

Թշնամին 2020 թվականի հոկտեմբերի 4-ին «Սմերչ» կայանքներից հրթիռակոծել էր Շուշիի մշակույթի տունը, որտեղ այդ պահին եղել է Հայաստանից Արցախ մեկնած ոստիկանության մի քանի հարյուր հոգանոց զորքը:

Դանիել Իոաննիսյանի փոխանցմամբ՝ ոստիկանության ծառայողներն այդ պահին կրել են ոստիկանական կապույտ համազգեստ, ինչը թշնամու կողմից նրանց դարձրել է խոցելի։ Դա դժգոհության առիթ է տվել և ոստիկաններն առաջարկել են Շուշիի մշակույթի տանը քննարկել այս հարցը և իրենց տալ կանաչ համազգեստ:

Հրթիռի հարվածից զոհվել է 27 ոստիկան, տասնյակները՝ վիրավորվել՝ այդպես էլ չհասնելով առաջնագիծ: Իսկ ահա պաշտոնական աղբյուրները լռում էին այն մասին, որ հարվածի պահին Մշակույթի տան դահլիճում հարյուրավոր ոստիկաններ են եղել։

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը, որն այդ օրերին ևս եղել է Շուշիում, նշում է, որ վիրավոր ոստիկաններին ստիպված են եղել տեղափոխել քաղաքի բնակելի շենքերի նկուղներ, քանի որ նրանց առաջին օգնություն ցուցաբերելու այլ վայր չի եղել:

Ղեկավար կազմից, ըստ Իոաննիսյանի, իրավապահների մոտ եղել են Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, գնդապետ Տիգրան Կարապետյանը և ՊԲ հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ Արթուր Սարգսյանը, որը, ի դեպ, այլ հանգամանքներում զոհվել է: Դանիել Իոաննիսյանը նշում է, որ ոստիկանների՝ Արցախ տեղափոխումն իրականացվել է անկազմակերպ, անգամ ոստիկանների տվյալներով ցուցակներ չեն եղել:

Պատերազմական իրավիճակում 500 հոգու մեկ շինության մեջ տեղակայելն արդեն իսկ անպատասխանատվություն է, նշում է Իոաննիսյանը և հավելում, որ զոհեր և հնարավոր է՝ անգամ վիրավորներ չլինեին, եթե ոստիկանները դահլիճ չբարձրանային:

Թե հակառակորդն ինչպես է տեղեկություններ ձեռք բերել, որ մեծաթիվ ոստիկաններ կան Շուշիի Մշակույթի տանը, հայտնի չէ: Դեպքից մեկ տարուց ավելի ժամանակ է անցել, բայց միայն վարկածներ են շրջանառվում:

Տիգրան Կարապետյանը, որը պատերազմից հետո ազատվել է Լոռու մարզային վարչության պետի պաշտոնից և այժմ զբաղեցնում է Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնը, հրաժարվեց թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ քրեական գործ է հարուցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան