Դեկտեմբերի 1-ից աշխատողները հնարավոր է՝ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնեն ամեն շաբաթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեկտեմբերի 1-ից չպատվաստված անձիք գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի պատասխանը 7 օրը մեկ պարբերականությամբ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Դեկտեմբերի մեկից նոր սահմանափակում կգործի։ Իմ հրամանի փոփոխության նախագիծն այսօր արդեն իսկ շրջանառության մեջ կդրվի, և այսուհետ ՊՇՌ թեստի պատասխա գործատուին անհրաժեշտ կլինի ներկայացնել 7 օրը մեկ պարբերականությամբ»,- նշեց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: