ՎԶԵԲ-ն իր կանխատեսումներում բարձրացնում է աճի ցուցանիշը և զգուշացնում սպառնալիքների մասին

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) իր գործունեության տարածաշրջանների վերաբերյալ 2021 թվականի կանխատեսման մեջ բարձրացրել է աճի ցուցանիշը մինչև 5,5 տոկոսայսօր հրապարակված զեկույցում՝ «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարները»։

Թեև առաջին կիսամյակի բարձր ցուցանիշներից հետո Բանկը 1,3 տոկոսային կետով բարձրացրել է իր հունիսյան կանխատեսման ցուցանիշընա նախազգուշացնում է նաև սպասվող լուրջ սպառնալիքների մասին։

Հումքային ապրանքների և էներգակիրների բարձր գները, սահմանափակ աշխատաշուկան, մատակարարման շղթայի խաթարումները և արժույթի արժեզրկումը ՎԶԵԲ-ի գործունեության որոշ երկրներում սկսել էին բարձրացնել գնաճը նույնիսկ նախքան Covid-19-ով վարակվածության դեպքերի՝ վերջերս գրանցված կտրուկ աճը: Միջին հաշվով, ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում 2021 թվականի սեպտեմբերին գնաճը 3 տոկոսային կետով գերազանցել է 2019 թվականի վերջին գրանցված ցուցանիշը: Ի պատասխան՝ ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների մի շարք կենտրոնական բանկեր բարձրացրել են քաղաքականության տոկոսադրույքները:

ՎԶԵԲ-ի գործունեության որոշ երկրներում սահմանափակ աշխատաշուկաները սրեցին գնաճային ճնշումները՝ առաջացնելով ցածր միջին որակավորում պահանջող մասնագիտությունների թափուր աշխատատեղերի թվաքանակի կտրուկ աճ: Մնացած երկրների աշխատաշուկաներում պահպանվում է զգալի թուլացում: 2020 թվականի փետրվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում գործազրկությունն աճել է միջինում 1,4 տոկոսային կետով, մինչդեռ աշխատուժի մասնակցությունը նվազել է միջինում կես տոկոսային կետով։

ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորչիկն ասել է«Այս վերականգնումն ունի թե՛ դրական և թե՛ մտահոգիչ կողմեր: 2021 թվականի առաջին կիսամյակում կայուն աճ գրանցեցինք։ Սակայն հիմա անհանգստության պատճառները շատանում են: Թեև արտահանողները շահում են հումքային ապրանքների բարձր գներից, վերջիններս ուժեղ ազդեցություն են ունենում ներմուծողների առևտրային հաշվեկշռի վրա: Լուրջ մտահոգություն է առաջացնում մատչելի էներգիայի մատակարարումը, քանի որ մենք մտնում ենք ձմեռային շրջան, և հատկապես, քանի որ կառավարությունների կարողությունները սահմանափակ են»:

Covid-19 ճգնաժամին ի պատասխան տրամադրած խոշոր խթանիչ փաթեթներից հետո՝ 2019 թվականի վերջից ի վեր, ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում պետական պարտքը աճել է ՀՆԱ-ի՝ միջինում 13 տոկոսային կետով: Թեև երկրների մեծ մասում փոխառության ծախսումները շարունակում է մնալ նախաճգնաժամային մակարդակից ցածր, որոշ երկրներում դրանք կտրուկ աճել են:

Վերականգնումը ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում արագացավ 2021 թվականի առաջին կիսամյակում, երբ արտադրության ցուցանիշը տարեկան կտրվածքով աճեց 6,3 տոկոսով: Շարժունակությունը վերականգնվել էր ավելի վաղ, քան աշխարհի այլ մասերում, վերականգնվել են նաև արդյունաբերական արտադրությունը և մանրածախ վաճառքը: Ապրանքների և ծառայությունների արտահանումն աճել է՝ չնայած մատակարարման շղթայի ժամանակավոր խափանումներին։ Տրանսֆերտները նույնպես աճել են 2021 թվականի երկրորդ եռամսյակում՝ որոշ դեպքերում գերազանցելով 2019 թվականի մակարդակը։ Զբոսաշրջիկների այցելությունը գերազանցել է սպասելիքները, սակայն ՎԶԵԲ-ի գործունեության երկրների մեծ մասում այդ ցուցանիշը զգալիորեն ցածր է 2019 թվականի մակարդակից։

Ակնկալվում է, որ, քանի դեռ տնտեսությունները վերականգնվում են, 2022 թվականին աճը կլինի չափավոր՝ 3,8 տոկոս ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում: Սա 0,1 տոկոսային կետով ցածր է 2021 թվականի հունիսին ակնկալվող ցուցանիշից։ Այնուամենայնիվ, մեծ անորոշություն կա կանխատեսումների հարցում, և սա Covid-19-ի ապագա տարածման, արտաքին պայմանների հնարավոր վատթարացման ու առևտրային գործընկերների ավելի թույլ աճի հետ կապված ռիսկերի արտացոլումն է։

Զեկույցի հեղինակները զգուշացնում են, որ ավելի լայն տարածում գտած գնաճային մտահոգությունները կարող են զարգացած տնտեսություններում առաջացնել քաղաքականության խստացում` էլ ավելի թանկացնելով պարտքի սպասարկումը: Ճամփորդությունների սահմանափակումները և վարակման հետ կապված վախերը շարունակում են ազդել զբոսաշրջության ոլորտի հեռանկարների վրա: Թեև սնանկությունները մինչ այժմ զսպվել են, հետագայում, երբ քաղաքականության աջակցությունը կրճատվի, խոցելիություն կարող է առաջանալ:

Ակնկալվում է, որ Կենտրոնական Եվրոպայում և Բալթյան երկրներում 2021 թվականին արտադրությունը կավելանա 5,2 տոկոսով և 2022 թվականին՝ 4,7 տոկոսով՝ արտացոլելով 2021 թվականի առաջին կիսամյակի՝ սպասվածից լավ արդյունքները, թեև մատակարարման շղթայի խափանումները ազդել են որոշ երկրների տնտեսական աճի վրա:

Եվրոպական միության հարավ-արևելյան հատվածում ակնկալվում է, որ ՀՆԱ-ն կաճի 6,7 տոկոսով 2021 թվականին և 4,3 տոկոսով 2022 թվականին: Այս թվերն արտացոլում են Հունաստանի աճի կանխատեսման զգալի վերանայում, չնայած զբոսաշրջիկների այցելությունների ցուցանիշները մնում են 2019 թվականի մակարդակից ցածր:

Ակնկալվում է, որ Արևմտյան Բալկաններում արտադրությունը կաճի 6,4 տոկոսով 2021 թվականին և 4 տոկոսով 2022 թվականին: Տարածաշրջանի համար կանխատեսումը զգալիորեն վերանայվել է՝ արտացոլելով տարվա առաջին կիսամյակում ակնկալվողից ավելի բարձր ցուցանիշները, ներառյալ զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև արտահանման մեծ պահանջարկը ԵՄ-ի շուկայի կողմից:

Ակնկալվում է, որ Ռուսաստանում արտադրությունը կաճի 4,3%-ով 2021 թվականին և 3%-ով 2022 թվականին, ինչը պայմանավորված է պետական​​ծախսերի ծրագրերով, որոնց նպաստում են հումքային ապրանքներից ստացված ավելի բարձր եկամուտները:

Ակնկալվում է, որ 2021 թվականին Արևելյան Եվրոպայում և Կովկասում արտադրությունը կաճի 3,6 տոկոսով, իսկ 2022 թվականին՝ 2,9 տոկոսով՝ արտացոլելով տարվա առաջին կիսամյակի բարձր արդյունքները, թեև երրորդ եռամսյակում նկատվում են թափի դանդաղեցման նշաններ։

Ակնկալվում է, որ Կենտրոնական Ասիայի տնտեսությունները կաճեն 4,9 տոկոսով 2021 թվականին և 4,8 տոկոսով 2022 թվականին՝ հումքային ապրանքների գների բարձրացման և դրամական փոխանցումների վերականգնման շնորհիվ:

Ակնկալվում է, որ 2021 թվականին Թուրքիայի տնտեսությունը կաճի 9 տոկոսով, իսկ 2022 թվականին՝ 3,5 տոկոսով, ինչին նպաստում են լոքդաունից հետո ներքին պահանջարկի վերականգնումը և արժույթի արժեզրկումից օգուտներ քաղող՝ հաստատուն արտահանումը: Մակրոտնտեսական կայունության համար ռիսկերը, սակայն, աճել են։

Ակնկալվում է, որ արևելյան և հարավային Միջերկրական տարածաշրջանում 2021 թվականին արտադրությունը կաճի 4,2 տոկոսով, իսկ 2022 թվականին՝ 4,4 տոկոսով՝ արտացոլելով Եգիպտոսի տնտեսական ակտիվության հաստատուն աճը, մասնավորապես, 2021 թվականի երկրորդ եռամսյակում: