Ոստիկանությունը խստությամբ պետք է հետևի, որ դրսում դիմակ կրեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պատվաստված քաղաքացիների թիվը 263 հազար է: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ որոշում է կայացվել և բաց տարածքներում դիմակի կրումը պարտադիր է: «Ոստիկանությունը ամենայն խստությամբ պետք է հետևի, որ դրսում դիմակ կրեն»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստվելն է, ուրիշ տարբերակ չկա:
Մանրամասները՝ տեսանյութում: