Պուտինի ցանկությունը, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցն ու չհստակեցված սահմանները. ինչ սպասել գերտերությունների պայքարից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
Բոլորը

Մոսկվայից հնչող հայտարարությունների, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման քննարկումների ֆոնին Վաշինգտոնն ակտիվացնում է հետաքրքրությունը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:

Տարածաշրջանային համաժողովի մասնակցելու նպատակով Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը հանդիպումներ է ունեցել վարչապետ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:  Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է Արցախի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ այցի արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի այցը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը պատահական չի համարում: Ըստ քաղաքագետի՝ տարածաշրջանում կատարվող փոփոխություններում Արևմուտքը Ռուսաստանին հակակշիռ է լինելու:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, մինչդեռ, նշում է, որ Էրիկա Օլսոնի այցի նպատակը տարածաշրջանում իրադրության գնահատումն է:

Բայդենի վարչակազմի պաշտոնյայի այցը Երևան զուգադիպում է նաև Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ տարածաշրջանի վերաբերյալ արված հայտարարությունների հետ, որոնց համաձայն՝ սահմանագծման ու սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ՝ այսպիսով շրջանցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկու պետություններին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային:

Այսօր Երևանում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին խոսել են նաև Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը: Փաշինյանը շեշտել է, որ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը: Արայիկ Հարությունյանն իր հերթին շեշտել է՝ Արցախի հարցի քաղաքական լուծման ճանապարհից չեն շեղվել:

Հատկանշական է, որ պատերազմի ավարտից մեկ տարի անց Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը շարունակում է մնալ փակուղում։ Մինչ հայկական կողմը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ընդգծում են բանակցային գործընթացի վերականգնման և ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորման մասին, Ադրբեջանից հայտարարում են՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլևս գոյություն չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան