«Եթե ՌԴ-ում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում ՀՀ-ում կարտոֆիլի վրա». Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 12:48
Օվերչուկը հայատարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»
04.06.2026 | 12:41
Մայիսին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են եկել Հայաստան
04.06.2026 | 12:34
Տիմուր Գուրցկայա․ «Ինչպես երևում է, «Կրասնոդարն» ընդունել է «Ալ Ահլիի» առաջարկը Սպերցյանի վերաբերյալ»
04.06.2026 | 12:27
Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հանքային ռեսուրսները․ Զախարովան՝ ՀՀ Ռուբիոյի այցի մասին
04.06.2026 | 12:19
RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում
04.06.2026 | 12:10
TRIPP-ի համաձայնագիրը ստորագրվեց // Կառավարությունը կաջակցի Եվրոպա և Կանադա արտահանմանը․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 12:09
Արծվիկ Մինասյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսն ընտրախախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:08
«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը շարունակում է կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:02
Օվերչուկը հայկական ապրանքների նկատմամբ միջոցառումները նորմալ է որակել
04.06.2026 | 11:54
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ պատերազմի դադարեցման խորհրդանշական բանաձև է ընդունել
04.06.2026 | 11:47
Կառավարությունը հաստատեց փոխհատուցման նախագիծը. 4250 տոննա բանջարեղեն և ելակ, 10 մլն ծաղիկ հունիսին կարտահանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 11:40
Էդուարդ Սպերցյանը փոխել է խաղային համարը Հայաստանի հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.06.2026 | 11:30
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց․ Արարատ Միրզոյան
04.06.2026 | 11:18
«Ռոլան Գարոսում» հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
04.06.2026 | 11:09
Հրապարակվեց ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող ապրանքների համար տրվող աջակցության նախագիծը
Բոլորը

«Մեզ շատ է անհանգստացնում գնաճը, որը համաշխարհային երևույթ է, աննախադեպ  գնաճ կա բոլոր երկրներում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Գների բարձրացման որպես ֆունդամենտալ պատճառ նա նշեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ժամանակ «հանգցվեցին» գործարանները, հիմա, երբ պահանջարկը վերականգնվեց, պարզվեց, որ լոգիստիկ շղթաները նույն արագությամբ չեն կարողանում վերականգնվել, աշխարհում բազմաթիվ ապրանքների գծով կա խոր խզում պահանջարկի և առաջարկի միջև։

Անդրադառնալով  Հայաստանում բանջարեղենի թանկացմանը, Քերոբյանն ասաց. «Հայաստանը հաղորդակից անոթներով միացած է ամբողջ աշխարհին։ Օրինակ՝ եթե Ռուսաստանում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում Հայաստանում համապատասխան ապրանքների վրա։

Անցած տարի Հայաստանից Ռուսաստան էր արտահանվել մի քանի հարյուր տոննա կարտոֆիլ, այս տարի 40 հազար տոննա կարտոֆիլ՝ բարձր գնով։ Բնականաբար, բարձր գնով կարտոֆիլ գնելու ՌԴ մղումը  ազդում է  նրա վրա, որ տեղացի գյուղացիները բարձրացնում են կարտոֆիլի գինը հայկական շուկայի համար, քանի որ ունեն ընտրություն վաճառել դրսում բարձր գնով։ Մենք այդ ընտրությունը չենք սահմանափակում, քանի որ գյուղատնտեսությունը մի տարի լավ է  լինում, մի տարի վատ, և եթե մեր գյուղացիներն ունեն հնարավորություն բարձր գնով կարտոֆիլ վաճառելու, այդ հնարավորությունից չենք զրկում։ Իհրակե, դա ազդում է  գնաճի վրա, ինչը մեզ շատ է անհանգստացնում»։

Մանրամասները՝ տեսանյութում: