Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակը ծայրահեղ լարված է Հայաստանում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը ծայրահեղ լարված է Հայաստանում: Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ հայտաբերվել է 2307 դրական դեպք, արձանագրվել է   38 մահ»,- հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: – Այս պահին ՀՀ-ում մոբիլիզացված է քովիդ պացիենտներին սպասարկող 27 բժշկական կենտրոն: Ընդհանուր առմամբ 3050 մահճակալ անընդհատ զբաղված է:

Ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 307 քաղաքացի: Թոքի օդափոխության սարքերին միացված է 152 քաղաքացի»

Նախարարի խոսքով՝ դելտա շտամն առանձնանում է վարակելիությամբ:

«Ցավով արձանագրեմ, որ այս շտամը բավականին ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ: Այս պահին էլ ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, որոնցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ, և թթվածնային կախյալ են»,- հայտնեց Անահիտ Ավանեսյանը:

ՀՀ առողջապահության նախարարը նաև ներկայացրեց, թե հիվանդացության պատկերում ինչ համամասնություն ունեն պատվաստվածները. «Այս պահին դրական ակտիվ դեպքերի 30433 քաղաքացիների շրջանում պատվաստվածները ընդամենը 1702-ն են: Հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվը ընդամենը 96-ն է: Վերակենդանացման բաժանմունքում գտնվողների շրջանում՝ 1500, ունենք ընդամենը 5 պատվաստված»:

Մանրամասները՝ տեսանյութում: