9  ցուցանիշ, որ  ապացուցում է 7,7 տոկոսանոց  տնտեսական աճի բլեֆը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
13.10.2026 | 16:04
Բաքուն հայտնում է, թե Նախիջևանը «Զանգեզուրի միջանցքին միացնող երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպերով»
Բոլորը

Պաշտոնական ցուցանիշներով՝  2017 թվականին Հայաստանում արձանագրվել է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ռեկորդային տնտեսական աճ:  7.7 տոկոս աճը փոքր երկրի համար այն թիվն է, որի դեպքում պետք է ազդեցությունը զգալի լիներ: Սակայն ուսումնասիրելով ԱՎԾ հրապարակած տվյալներն  ու պաշտոնական այլ հայտարարություններ,  տեսնում ենք, որ այդ շռնդալից աճը մարդկանց կյանքի վրա դրական ազդեցություն չի ունեցել: Ավելին, տնտեսական աճի ցուցանիշներին զուգահեռ՝ սոցիալական ցուցանիշները նվազում են:

Ներկայացված ցուցանիշներից արվող հետևությունները․

1.Տնտեսական աճը 2016 թվականի համար 0.7 տոկոս է նշվում, այնինչ մինչ այս պաշտոնապես հայտարարվել է 0.2 թիվը: Կառավարությունը հետին թվով աճ է ավելացրել:

2.Տնտեսությունն աճել է 7.7 տոկոսով, բայց աղքատությունն ավելացել է 0.1 տոկոսով:

3.Դրան զուգահեռ՝ գործազուրկների թիվն էլ  ավելացել է 6100 մարդով, իսկ ահա պաշտոնապես աշխատանք փնտրողների թիվը պակասել է ավելի քան 10 հազար մարդով:

4.Նպաստառու ընտանիքների թիվը պակասել է, թեև աղքատությունն աճել է 0.1 տոկոսային կետով: Տարօրինակ է, թե ինչպես կարող է աղքատներն ավելանան, բայց աղքատությունը հաղթահարեու համար առավել քիչ ընտանիքներ նպաստ ստանան:

5.Տնտեսական աճին զուգընթաց, միջին թոշակը նվազել է 97 դրամով, իսկ թոշակներն ու նվազագույն աշխատավարձն անփոփոխ են:

6.Գրեթե կրկնակի պակասել է երկրից գնացող-չեկողների թիվը, սակայն միաժամանակ, մշտական բնակչության թիվը պակասել է 13.200 մարդով, որը 700-ով ավելի է, քան 2016 թվականին:

7.Չնայած տնտեսական աճին, պետական պարտքն ավելացել է 403 մլրդ 968 մլն 600 հազար դրամով:

Այսպիսով՝ ստացվում է, որ տնտեսական 7,7 տոկոսանոց աճի  ազդեցությունն ավելի բացասական է եղել, քան   2016թ. 0,2 տոկոսանոց աճինը:

Տարօրինակ է, բայց՝ փաստ:

Սևակ Հակոբյան