Շոլցը հայտարարել է Պուտինի հետ երկխոսությունը շարունակելու մտադրության մասին

Լուրեր

08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իր հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախընտրական քարոզարշավի մաս չի կազմել, սակայն Գերմանիայի քաղաքացիները սատարում են պետության ղեկավարի՝ երկխոսության ցանկությունը, փոխանցում է The Moscow Times-ը։

«Դա պատասխանատու քայլ էր և անհրաժեշտ։ Ես նրան այցելել եմ պատերազմից առաջ և իմ կարծիքը հայտնել եմ նրան՝ շատ պարզ ասելով, որ պատերազմի բոլոր պատճառները, որոնք նա հետագայում բերեց, ճիշտ չեն։ Ես շարունակեցի զանգահարել նրան մինչև 2022 թվականի վերջ, և դրանք երբեք հաճելի խոսակցություններ չեն եղել։ Այս անգամն էլ բացառություն չէր։ Բայց ինչ-որ բան լսելու համար պետք է խոսել»,- Շոլցի խոսքերն է մեջբերում ZDF-ը։

Ըստ պաշտոնյայի՝ վերջին զրույցի ժամանակ Պուտինին կրկնել է բոլոր փաստարկները և հորդորել ելք գտնել այս պատերազմից։

«Պարո՛ն Պուտին, մի՛ կարծեք, որ մենք կնվազեցնենք մեր աջակցությունը. դուք պետք է ելք գտնեք այս պատերազմից, պետք է դադարեցնեք ձեր հարձակումները և դուրս բերեք ձեր զորքերը»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։

Նոյեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Շոլցը Պուտինի հետ առաջին հեռախոսազրույցն է ունեցել 2022 թվականի վերջից ի վեր։ Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի