Հարկերից խուսափե՞լ․ չէ, չենք լսել․ ինչու են դատավորներն ապրում կիսակառույց առանձնատներում

Լուրեր

26.11.2024 | 18:24
Հայաստանի խնդրանքով ԵՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում․ Ուշակով
26.11.2024 | 18:21
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
26.11.2024 | 18:15
Հարկերից խուսափե՞լ․ չէ, չենք լսել․ ինչու են դատավորներն ապրում կիսակառույց առանձնատներում
26.11.2024 | 18:08
Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ի ՀԱՊԿ գագաթնաժողովին․ Պուտինի օգնական
26.11.2024 | 18:00
Փաշինյանն ընդունել է Լեհաստանի նախագահին, Երևանում COP17-ի անցկացման հանձնաժողով է ստեղծվել․ ԼՈՒՐԵՐ
26.11.2024 | 17:53
Շոլցը հայտարարել է Պուտինի հետ երկխոսությունը շարունակելու մտադրության մասին
26.11.2024 | 17:45
Տաք քննարկում է եղել, մեկ հարված Հակոբ Ասլանյանի կողմից է եղել. Ռուբեն Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 17:38
Բրյուսելը պնդում է, թե Ադրբեջանը ռուսական գազը չի վերարտահանում ԵՄ․ POLITICO
26.11.2024 | 17:26
Թուրքիայի ամբողջ տարածքում PKK/YPG-ի, ԻԼԻՊ-ի և FETO-ի դեմ գործողություններ են իրականացվել․ ձերբակալվածներ կան
26.11.2024 | 17:18
Հայելիով տեսա, որ հարգելի պատգամավորը խփեց հեռախոսին. ավտոբուսի վարորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 17:12
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գլխավորած պատվիրակությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 17:07
«Իմ դեմքը հիշեցի՞ք», «Այո, բայց նիհար-միհար էիք». փաստաբանի ու վկայի հարցուպատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 16:56
Ֆրանսիան որոշել է զենք մատակարարել Ուկրաինային՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները
26.11.2024 | 16:47
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի նախագահ Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
26.11.2024 | 16:42
Հարգելի պատգամավորն էլ ասաց` վիժվածքը դու ես. հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքի մի մասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամբողջապես կառուցված առանձնատան համար սեփականատերն ավելի շատ գույքահարկ է վճարում, քան՝ կիսակառույցի համար։ Սա սահմանված է օրենքով։ Հայաստանում արդարադատություն կերտողների շարքերում կան դատավորներ, որոնք իրենց առանձնատները տարիներ շարունակ շահագործում են՝ առանց դրանց ավարտական ակտ ունենալու, այսինքն՝ կիսակառույց վիճակում։ Ասել է թե՝ դատավորները չեն շտապում ավարտել օրինականացման գործընթացը, ինչի հետևանքով քիչ հարկեր են վճարում։

Factor.am-
ն ուսումնասիրել է շուրջ 200 դատավորների ու նրանց ընտանիքների անդամների գույքի և եկամուտների հայտարարագրերը, առանձնացրել նոր կառուցված և կադաստրի կողմից հաշվառված, բայց իրավունքների պետական գրանցում չստացած շինությունները և փորձել պարզել՝ ի՞նչն է խանգարում դատավորներին կատարել օրենքի պահանջն ու ավարտել գրանցման գործընթացը։

Կիսա-ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Առանձնացրել ենք 8 դատավորների և դատավորների ընտանիքների անդամների, որոնք չգրանցված գույք են հայտարարագրել։

Սնանկության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանը 2015 թ-ից  բնակելի տուն և հարևանությամբ գտնվող հողամասեր ունի Երևանի Նոր Նորքում։ 2017 թ-ին նա դիմել է Երևանի քաղաքապետարան՝ դրանք միավորելու և 1 միասնական հասցե ստանալու համար։ Կադաստրի տվյալների համաձայն՝ բնակելի տան մակերեսը 58 քմ է, և կառուցվել է 1998 թ-ին։ 2024 թ-ի գույքահարկը մոտ 91 հազար դրամ է։ Փաստացի, ներկայում այդ հասցեում վեր է խոյանում նորակառույց առանձնատուն։

Այն դեռևս ավարտված չէ, օրինակ՝ չունի պատուհաններ, սակայն ակնհայտորեն իր մակերեսով գերազանցում է կադաստրում առկա չափերը՝ 58 քմ չէ։ 

Ընդ որում՝ տվյալ հասցե մեր այցի ժամանակ դրա օժանդակ շինությունից գոլորշի  էր բարձրանում, ենթադրաբար՝ աշխատում էր ջեռուցման համակարգ, այսինքն՝ տան ինչ-որ հատված  օգտագործվում է։

Factor.am-ը Գարիկ Ավագյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ իրավունքի պետական գրանցում չի կատարել, և դրա արդյունքում ինչքա՞ն է նվազում  գույքահարկի չափը։

«Ուշ եմ սկսել շինարարությունը։ Հիմա էնքան են թանկացրել շինթույլտվության արժեքները, որ գույքահարկից խուսափելու որևէ նպատակահարմարություն չկա։ Ուղղակի կիսավարտ է շինությունը։ Հենց համապատասխանի չափանիշներին, պետք է գրանցման ենթարկվի»,- պատասխանել է դատավորը՝ հավելելով, որ կրկին դիմել է քաղաքապետարան՝ շինթույլտվություն ստանալու համար։

Ստացվում է, որ Երևանում դատավորի շքեղ առանձնատունը, որը թեև կիսավարտ է, բայց որոշ չափով շահագործվում է, որևէ գրանցում չունի։ Նկատենք, որ Գ․ Ավագյանն առաջին անգամ դատավոր է նշանակվել 2008թ-ին։ Ըստ ԿԿՀ-ի՝ բարեվարքության ուսումնասիրություն Ավագյանը դեռևս չի անցել։

 

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Օհանյանը, որն ԱԺ նախկին նախագահ, Բելառուսում ՀՀ նախկին դեսպան Արմեն Խաչատրյանի փեսան է , 2011 թ-ին նվիրատվություն է ստացել պետական գրանցում չունեցող շինություն Նոր Նորքում։ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Դավիթ Բեկի փողոցում գտնվող այդ գույքի տարածքը 969 քմ է։

Պարզվում է՝ այդ հասցեում գործում է արտաքինից մեկհարկանի հյուրանոց։ Շահագործողը 2023 թ-ի մարտին ստեղծված «ՀՈԹԵԼՍ27» ՍՊԸ-ն է, որի հիմնադիրը, ըստ պետ․ռեգիստրի, գորիսեցի Սոնա Աթայանն է։ Ըստ Օհանյանի հայտարարագրի՝ նա 2023 թ-ին «Հոթելս27»-ից ստացել է 2 մլն 430 հազար դրամ վարձակալության գումար։ Եթե հաշվարկենք այս ընկերության գրանցման ժամկետից, ստացվում է ամսական մոտ 250-270 հազար դրամ՝ 969 քմ մակերեսով տարածքի համար։ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ այս կառույցի գույքահարկը 2024 թ-ին կազմել է 155 հազար դրամ։

Փաստորեն, դատավոր Օհանյանը որպես հյուրանոց օգտագործվող իր գույքի իրավունքների պետական գրանցում չի կատարել, բայց այն տալիս է վարձով ու եկամուտ ստանում։ Թե ինչո՞ւ է խուսափում գրանցել գույքը, դրա հետևանքով ինչքա՞ն գույքահարկ է խնայել, Factor.am-ի հարցումն Արման Օհանյանն անպատասխան է թողել։

Ի դեպ, հյուրանոցի հարևանությամբ գործում է սգո սրահ։ Կադաստրում այն գրանցված է որպես բնակելի տուն՝ ընդհանուր 1498 քմ մակերեսով։ Դրա սեփականատերը նույնպես Արման Օհանյանն է։ Ըստ Կադաստրի կոմիտեի՝ դրա գույքահարկը 2024 թ-ին կազմել է գրեթե 62 հազար դրամ։ Բնակելի տան նշանակություն ունեցող այս տարածքն Օհանյանը ևս վարձով է տալիս՝ «ԱՐՄԵՐ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ին, որից 2023 թ-ին, ըստ դատավորի հայտարարագրի, ստացել է ընդամենը 810 հազար դրամ, այսինքն՝ ամսական 67․5 հազար դրամ՝ 1498 քմ գույքի համար։ Հավելենք նաև, որ Արման Օհանյանը բարեվարքության ստուգում անցած դատավորներից է, սակայն այդ ստուգման արդյունքները հրապարակային չեն։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանը 2021 թ-ից ի վեր (հեղ․՝ ավելի վաղ տարիների հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հասանելի չեն) հայտարարագրում է 2 գույք, որոնք չունեն իրավունքի պետական գրանցում՝ 2005 թ-ից Տավուշի մարզի Վազաշեն համայնքում և 2009 թ-ից Երևանի Շենգավիթ վարչական շրջանում  լինկը դնել հայտարարագրում բառի վրա։ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2 կառույցներն էլ բնակելի տներ են և հանդիսանում են համատեղ սեփականություն։ Վազաշենի տան մակերեսը 206 քմ է, Շենգավիթի տունը, ըստ կադաստրային տվյալների, 1 հարկանի կառույց է՝ մոտ 75 քմ մակերեսով։ 2024 թ-ի գույքահարկը, ըստ Կադաստրի, մոտ 4000 դրամ է։

 Շենգավիթում տվյալ գույքի հասցեում մեր դիտարկումները ցույց տվեցին, որ տունը փաստացի 2-հարկանի կառույց է։

Դատավորի արձագանքը Factor.am-ի հարցմանը շատ անսպասելի էր։ Զանգահարել է նրա օգնականը և հայտարարել, թե դատավորը հարցազրույց չի տալիս, գրավոր հարցումը ևս դիտարկում է հարցազրույց և այդ տարբերակով նույնպես չի ցանկանում պատասխանել։ Միաժամանակ, Բադիրյանի օգնականը փոխանցել է, թե «Շենգավիթի բնակարանն (հեղ․՝ իրականում առանձնատուն է) ունի 2 քմ շինություն, որն այս պահին օրինականացման փուլում է գտնվում՝ դիմել են օրինականացման համար, սակայն ստացել են մերժման պատասխան, բացի այդ ունի 6 համասեփականատեր և պահանջվում է բոլորի համաձայնությունը։ Վազաշեն համայնքի շինությունը գտնվում է անմիջապես սահմանամերձ գոտում»։

Ստացվում է, որ չնայած դատավորը 15-20 տարի տիրապետում է 2 բնակելի տան, դրանք ներկայացված են  որպես անավարտ կառույցներ։ Ընդ որում, եթե սահմանամերձ համայնքներում, ինչպիսին է Վազաշենը, բնակիչներն օրենքով ազատված են գույքահարկից, Երևանում նման արտոնություն չկա։ Բարեվարքության ուսումնասիրություն Բադիրյանը դեռևս չի անցել։

Ի դեպ, Ա․ Բադիրյանի ամուսինը փաստաբան Հայկ Ալումյանն է, որը հայտարարագիր չի ներկայացրել։

Սնանկության դատարանի մեկ այլ դատավոր Աշոտ Ջավախյանի կինը՝ Նվարդ Տեր-Ոսկանյանը, 2014 թ-ին ժառանգություն է ստացել Գառնիում՝ շինության 1/4 բաժնեմաս։ Ըստ 2024 թ-ին ներկայացված հայտարարագրի , այն կադաստրի կողմից հաշվառված, բայց իրավունքների պետական գրանցում չստացած կառույց է։ Կադաստրի տվյալներով՝ շինությունը մոտ 90.6 քմ մակերես ունի, 1-հարկանի, ընդհանուր բաժնային սեփականություն է։ 2024 թ-ի գույքահարկը մոտ 2500 դրամ է։ Սակայն արտաքին դիտարկմամբ՝ կառույցը մեկհարկանի չէ, և արտաքնապես՝ նշվածը միայն 1-ին հարկի մակերեսն է։

Ա․ Ջավախյանը Factor.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ հայտարարագրում «ծրագրային խնդիր է եղել», 2021 թ-ին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ներկայացված հայտարարագրում Գառնիում այդ կառույցը նշված է որպես անհատական տուն, իսկ հետո տարեկան հայտարարագրերում նշված է, թե պետական գրանցում չի ստացել։

«Գառնիի տունը նոր կառուցված չի, պետական գրանցում ստացած է, ժառանգություն է մնացել»,- ասել է Ջավախյանը՝ հավելելով, որ կդիմի ԿԿՀ՝ հայտարարագրերում ուղղում անելու համար։

Նկատենք, որ դատավորի կնոջ 2021 և 2022 թթ-ի հայտարարագրերում ևս այդ տունը ներկայացված է որպես «անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որ դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում»։ Եվ եթե հավատանք դատավորի պարզաբանմանը, ստացվում է՝ երեք տարի շարունակ նույն «ծրագրային խնդիրը» կրկնվել է և որևէ մեկը դա չի նկատել։

Նյութը հրապարակելու պահին ուղղումն արված չէր։

Այսինքն՝ դատավոր Աշոտ Ջավախյանի  ընտանիքին պատկանող առանձնատունը նույնպես չունի ավարտական ակտ։ Ջավախյանը ևս բարեվարքության ստուգում դեռևս չի անցել։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը 2010 թ-ին ժառանգություն է ստացել գրանցում չունեցող շինություն Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Հայտարարագրի համաձայն՝ այն նրա միակ անշարժ գույքն է և միանձնյա սեփականություն է ։ Ըստ կադաստրի տվյալների՝ առանձնատան մակերեսը մոտ 250 քմ է (առանց ձեղնահարկի), ավարտվածությունը՝ մոտ 80 %, կառուցվել է 1989-1990 թթ-ին։ 2024 թ-ի գույքահարկը 172 հազար դրամ է։

Առանձնատունը շահագործվում է․ դա են վկայում նաև երեկոյան արված նկարները։

Գ․ Խաչատրյանը նաև հաշվառված է այդ հասցեում։ Նման իրավիճակում հասկանալի չէ, թե դատավորը տարիներ շարունակ ինչու պետական իրավունքի գրանցում չի իրականացնում։

Ուշագրավ է, որ Խաչատրյանի առանձնատան հասցեն հերթական չէ՝ կոտորակով է, և այս շենքի շարունակությունը, թեև արտաքին ձևավորմամբ շատ նման է դատավորի տանը (բացի պարսպից), սակայն կադաստրում այլ անձանց անունով է հաշվառված և այլ նպատակով է օգտագործվում։ Նոր սեփականատերերն այն ձեռք են բերել 2021 թ-ին։ Թե մինչ այդ ո՞ւմ է պատկանել տան այդ հատվածը,  տվյալները բաց չեն և կադաստրի կայքում  բացակայում են։

Ի դեպ, նկատենք, որ 2024 թ․ մարտին Գ․ Խաչատրյանն ընտրվել է դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ: Նա բարեվարքության ուսումնասիրություն անցած դատավորներից է, սակայն, հիշեցնենք, որ այդ ստուգման արդյունքները հանրությանն անհասանելի են։

Պարզաբանում ստանալու խնդրանքով Factor.am-ը գրավոր դիմել է դատավոր Խաչատրյանին, սակայն հարցումն անպատասխան է մնացել։

Ստացվում է, որ դատավոր Խաչատրյանը ևս մինչ օրս իր  առանձնատան իրավունքների պետական գրանցում չի կատարել, հետևաբար՝ գույքահարկն էլ նվազ է վճարում։

 

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Արտակ Կրկյաշարյանի կինը՝ Լուսինե Դավթյանը, հայտարարագրել է Երևանի Քանաքեռ-Զեյթունում պետական իրավունքի գրանցում չստացած 2 շինություն, որոնք նա գնել է 2020 թ-ին։ Մինչդեռ, Կադաստրի կոմիտեում, Դավթյանի անվամբ Քանաքեռ-Զեյթունում միայն 1 գույք է հաշվառված, այն էլ՝ 2024 թ-ի փետրվարին։ Դավթյանի առանձնատունը 213 քմ է, զրուցարանը՝ մոտ 52 քմ։ 2024 թ-ին գույքահարկը մոտ 248 հազար դրամ է կազմել։

Այցելելով տվյալ հասցե՝ արձանագրել ենք, որ դատավորի կնոջ առանձնատունը նորակառույց է, արտաքնապես՝ շինարարությունն ավարտված է, և այն օգտագործվում է։

Ա․ Կրկյաշարյանից գրավոր հարցմամբ փորձել ենք պարզել՝ ինչո՞ւ գույքի պետական գրանցում չեն իրականացրել, սակայն մեր հարցումը մնացել է անպատասխան։ Կրկյաշարյանը բարեվարքության ուսումնասիրություն անցել է, սակայն դրա եզրակացությունը հրապարակային չէ։

 

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը, ըստ հայտարարագրի, 2021 թ-ին ժառանգություն է ստացել (1/5 մաս) պետական իրավունքի գրանցում չունեցող 2 կառույց Գեղարքունիքի Ճամբարակ համայնքում։ Կադաստրի կոմիտեից Factor.am-ը պարզել է, որ այդ կառույցները Ճամբարակի Թթուջուր գյուղում 1 շենք և 1 բնակելի տուն է, որոնց նկատմամբ գրանցված է ընդհանուր բաժնային սեփականության իրավունք։ Ընդ որում՝ դրանց կադաստրային հաշվառումն իրականացվել է 2021թ-ին, այսինքն՝ այդ ժամանակ են դրանք օրինական ճանաչվել։ Դա է փաստում Ճամբարակի քաղաքապետի որոշումը։ Գույքահարկը 2024 թ-ին շուրջ 1000 դրամ է կազմել։

Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ դատավոր Սուրեն Խաչատրյանը պարզաբանել է, որ կառույցները տուն և անասնաշենք են, որոնց 1/5-րդ մասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել իր պապի մահից հետո, նրա ժառանգությունն ընդունելու արդյունքում։

«Նշված գույքերը ստացել են պետական գրանցում, այլապես չէին կարող ներառվել գույքի և եկամուտների հայտարարագրերում»,- նշել է դատավորը՝ վստահեցնելով, որ իր բոլոր գույքերի վերաբերյալ գույքահարկերը սահմանված չափով և ժամկետներում վճարվում են, երբևէ պարտադիր վճարումից չի խուսափել։

Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ է Ս․ Խաչատրյանը իր հայտարարագրում այդ կառույցները ներկայացրել  որպես «ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություններ, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում»։ Նշենք, որ Խաչատրյանը բարեվարքության ուսումնասիրություն անցած դատավորներից է։

Ուշագրավ է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի մոր՝ Դիանա Գաբրիելյանի անվամբ գրանցված գույքի պատմությունը։ Վերջին 3 տարիներին նա հայտարարագրել  է գրանցում չունեցող շինություն Կոտայքի մարզի Առինջ գյուղում, որն «այլ եղանակով» ձեռք է բերվել 2011 թ-ին։ Սակայն Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ նրա գույքի ցանկում այդ շինությունը բացակայում է։

Պարզաբանման խնդրանքով Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն պատասխան չենք ստացել։

Անհամապատասխանության կապակցությամբ դիմել ենք նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որտեղից հայտնել են, որ Կադաստրի կոմիտեից Հանձնաժողովին փոխանցել են, որ Դիանա Գաբրիելյանը 2022 թվականին այդ գույքն օտարել է։ Հանձնաժողովը պարզաբանում է հայցել նաև Դիանա Գաբրիելյանից, սակայն այն Factor.am-ին չեն տրամադրել՝ նշելով, որ Արտուշ Գաբրիելյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերի վերլուծության արդյունքում Հանձնաժողովը գործի նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն:

Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու է դատավորի մայրը շարունակում հայտարարագրել օտարված գույքը։

Դատավոր Գաբրիելյանը, հիշեցնենք, անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը 2024 թ․ հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը, որով Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել 5 անշարժ գույք, 4 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 62 միլիոն 811 հազար դրամ և 1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:

Ստացվում է, որ այս դատավորներն ու նրանց հարազատները տնօրինում են գույքեր, որոնց իրավունքի պետական գրանցում չեն իրականացնում, արդյունքում՝ կիսակառույց գույքերի համար նվազ հարկեր են վճարում։ Եվ սա՝ տարիներ շարունակ։

 

Գայանե Խաչատրյան