Հայ ծերունուն գլխատած ադրբեջանցու հետախուզումը դադարեցվել է. «անհայտ» համաձայնության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.01.2026 | 19:00
Փաշինյանն ամիսը մեկ Պուտինին է հանդիպում, Սոլովյովի թեման մեզնից ավելի լավ բարձրաձայնելու հնարավորություն ունի․ Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 18:59
Համոզված եմ, որ այլևս պատերազմ չի լինի. Ալիև
13.01.2026 | 18:44
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը միացավ «Բարսելոնային»
13.01.2026 | 18:30
Ում միջև է ընտրությունը․ քաղաքական ուժերը դիրքավորվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 18:20
ԵՄ-ն խոստանում է պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ «սարսափելի զոհերի պատճառով»
13.01.2026 | 18:18
30 մահ բանակում՝ 2025-ին // Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանից ներկրումը բենզինի գինը նվազեցրել է․ ԼՈՒՐԵՐ
13.01.2026 | 18:11
ԵՊՀ-ում գործարկվել է գերհամակարգչային կենտրոնը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 18:05
Իրանը 2021թ․ վերջից ՌԴ-ին 2,7 միլիարդ դոլարի բալիստիկ և զենիթային հրթիռներ է մատակարարել. Bloomberg
13.01.2026 | 17:53
Ձյուն, բուք, մերկասառույց․ ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհներ կան
13.01.2026 | 17:41
Դիմակավորված և զինված անձինք փորձել են գողանալ տերմինալը․ ՆԳՆ
13.01.2026 | 17:30
Դաշյանը վերադարձել է «Փյունիկ», «Արարատ-Արմենիան» նոր պայմանագրեր է կնքել առանցքային խաղացողների հետ
13.01.2026 | 17:21
Պետությանը պատճառված 1.603.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվի. Դատախազության հայցը բավարարվել է
13.01.2026 | 17:13
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը «սարսափած է» Իրանում ցուցարարների նկատմամբ բռնությունից
13.01.2026 | 17:05
A2 մակարդակի ռուսերենով ո՞նց եք ռուսալեզու բուհ ավարտել. Դավիթ Հարությունյանը՝ ԲԴԽ անդամ Թումանյանին
13.01.2026 | 16:57
Քննարկվել է ԲՏԱ նախարարության 2025 թ․ գործունեության հաշվետվությունը
Բոլորը

44-օրյա պատերազմի ժամանակ անզեն հայ ծերունուն գլխատած Քամիլ Զեյնալին այլևս միջպետական հետախուզման մեջ չէ․ Հայաստանի Գլխավոր դատախազությունն ու Ներքին գործերի նախարարությունը բառացիորեն նույն տեքստն են մեջբերում՝ Զեյնալիի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է տարիներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությունների հիմքով։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դեռևս 2007 թվականին ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա կողմերը համաձայնել են փոխադարձության սկզբունքով դադարեցնել երկու երկրների քաղաքացիների նկատմամբ հայտարարված՝ ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումները։ Հիմք ընդունելով նշված պայմանավորվածությունը և այն, որ կողմերը 2007 թվականից չեն խախտել ձեռք բերված համաձայնությունը՝ 2024 թվականին կողմերը վերահաստատել են փոխադարձության սկզբունքով ԱՊՀ անդամ պետությունների տարածքում միջպետական հետախուզումների դադարեցման/չհայտարարման հանձնառությունը»,- Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին Ներքին գործերի նախարարությունից։

Ովքե՞ր են կնքել, ե՞րբ, բանավո՞ր, թե՞ գրավոր տարբերակով, այս տարիների ընթացքում կողմերն արդյո՞ք կիրառել են պայմանավորվածությունը, եթե դեռևս 2007 թվականին նման համաձայնություն կար, ապա ինչպե՞ս է ՀՀ-ն նախորդ տարի միջպետական հետախուզում հայտարարել Զեյնալիի նկատմամբ։

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Հայաստանի որևէ գերատեսչությունից չեն տրամադրում։ Factor TV-ն այս մասին տեղեկություններ փնտրեց բաց աղբյուրներում, իրավական տեղեկատվական համակարգում, սակայն ապարդյուն։ Անգամ հայտնի չէ՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել բանավո՞ր, թե՞ գրավոր տարբերակով։

Factor TV-ն դեռևս 2024 թվականի փետրվարին գրել էր, որ սպանության և պատերազմական մի շարք հանցագործությունների հոդվածներով ադրբեջանցի բլոգեր Քամիլ Զեյնալիի նկատմամբ Հայաստանը միջպետական հետախուզում է հայտարարել։ Բաքու վերադառնալիս նրան ձերբակալել էին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում․ փաստաբանը հայտարարել էր՝ ՀՀ-ի պահանջով։ Ժամեր անց Զեյնալին ազատ էր արձակվել։ Եվ ահա ավելի քան 1 տարի անց բլոգերն ինքն է բացահայտել՝ իր նկատմամբ այլևս որևէ հետախուզում չկա։

Ե՞րբ է հետախուզումը դադարեցվել, կողմերից որևէ մեկը պաշտոնապես չի բարձրաձայնում։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքին, որ Զեյնալիին առաջադրված են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքներ։

Ուշագրավ է, որ մինչ հայկական կողմն այս դեպքով հղում է անում 18-ամյա վաղեմության պայմանավորվածությանը, Ալիևը շաբաթներ առաջ իր ելույթում ՀՀ-ից պահանջել էր ձերբակալել բարձրաստիճան նախկին պաշտոնյաներից և զինվորականներից մի քանիսին և հանձնել Բաքվին։ Այս ցուցակում շրջանառվում էր նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը։ Factor TV-ն նրանից հետաքրքրվեց՝ վերջին տարիներին ԱՊՀ երկիր մեկնելիս օդանավակայանում որևէ խնդիր առաջացե՞լ է։

Դեռևս նախորդ տարվա դրությամբ հայտնի էր, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը հետախուզում է հայտարարել 18 հայի նկատմամբ՝ նրանց մեղադրելով Տավուշի մարզի Բաղանիս-Այրում գյուղում՝ 90-ականների սկզբին, իբր, «ցեղասպանություն իրականացնելու մեջ»։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ հետախուզումն ապահովելու համար փաստաթղթերն ուղարկվել են Ադրբեջանում Ինտերպոլի ազգային բյուրո և ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Արդյո՞ք 2007-ի պայմանավորվածությունն այս դեպքերին վերաբերում է․ այս մասին թե՛ Երևանի, թե՛ Բաքվի պաշտոնական աղբյուրները լուռ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան