Թուրքիայի ամբողջ տարածքում PKK/YPG-ի, ԻԼԻՊ-ի և FETO-ի դեմ գործողություններ են իրականացվել․ ձերբակալվածներ կան

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Թուրքիայի իրավապահները խոշոր հակաահաբեկչական գործողություններ են իրականացրել՝ ուղղված Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված երեք կազմակերպությունների՝ PKK/YPG-ի, ԻԼԻՊ-ի և հանգուցյալ կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության՝ FETO-ի դեմ, գրում է Turkiye today-ը։

Բազմաթիվ նահանգներում իրականացված գործողությունների հետևանքով 78 կասկածյալ է ձերբակալվել, որոնք ներգրավված են տարբեր անօրինական գործողությունների, ներառյալ՝ ահաբեկչության և ահաբեկչության հետ կապված քարոզչության մեջ։

Հաղորդվում է, որ Իզմիրում PKK/YPG խմբավորման դեմ գործողության շրջանակում 10 կասկածյալ է ձերբակալվել։ Իզմիրի դատախազությունը ձերբակալելու օրդեր է տվել այն անձանց նկատմամբ, որոնք մեղադրվում են սոցիալական ցանցերում ահաբեկչական քարոզչություն տարածելու և արտերկրում ահաբեկչական կազմակերպությունների հանդիպումներին մասնակցելու մեջ։

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ «Gurz-26» կոչվող գործողության հետևանքով 18 նահանգներում ձերբակալվել է 54 մարդ։

Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայայի խոսքով՝ կասկածյալներից 20-ն արդեն կալանավորվել է, իսկ 11-ը դատական ​​հսկողության տակ է։ Մնացած անձանց նկատմամբ հետաքննությունը շարունակվում է։

Հաղորդվում է, որ Ստամբուլում կալանավորվել է Սեյֆուլլա Թոսունը՝ հետախուզման մեջ գտնվող FETO-ի գործիչ Նաջի Թոսունի փաստաբանն ու որդին։ Նշվում է, թե Թոսունը կապ է պահպանում կազմակերպության բարձրագույն ղեկավարության հետ և ներգրավված է եղել Ստամբուլում գործողությունների համակարգմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի