Բրյուսելը պնդում է, թե Ադրբեջանը ռուսական գազը չի վերարտահանում ԵՄ․ POLITICO

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը շարունակում է վստահ լինել, որ COP29-ը հյուրընկալած Ադրբեջանի հետ մի շարք էներգետիկ համաձայնագրերը սողանցք չեն ստեղծում դեպի մայրցամաք ավելի շատ ռուսական գազի հոսքի համար։ Այս մասին հայտարարել են Եվրահանձնաժողովից, գրում է POLITICO-ն։

«Հարավային գազային միջանցքը, որը վառելիք է մատակարարում ԵՄ շուկաներին, կապված է միայն ադրբեջանական գազի հանքավայրերի հետ, այլ ոչ թե ավելի լայն ադրբեջանական բնական գազի համակարգի։ Այսպիսով, Հարավային գազային միջանցքը ռուսական գազը չի տեղափոխում ԵՄ»,- ասել է Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով խոսնակ Թիմ Մաքֆին՝ պատասխանելով POLITICO-ի հարցին։

Որպես ԵՄ-ի՝ Ռուսաստանից կախվածությունը դադարեցնելու ջանքերի մաս, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը 2022 թվականին ստորագրել էր շրջադարձային համաձայնագիր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նախատեսում է կրկնապատկել գազի ներմուծումը հարավկովկասյան երկրից մինչև 2027 թվականը:

Դրանից ի վեր ռուսական «Գազպրոմը» և Ադրբեջանի պետական ​​էներգետիկ հսկան՝ SOCAR-ը, մի շարք համաձայնագրեր են կնքել «բազմակողմ ռազմավարական գործընկերության ընդլայնման» և հարևան երկրների միջև տրանսպորտային միջանցքի ամրապնդման մասին: Լրատվամիջոցը նշում է, որ Chatham House-ի հունիսյան վերլուծությունը պնդում է, որ «ռուսական գազը լվացվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով՝ բավարարելու շարունակական բարձր եվրոպական պահանջարկը»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ ավելի վաղ քննադատել էր այն պնդումները, թե Ադրբեջանը ռուսական գազ է վերարտահանում ԵՄ՝ դրանք անվանելով «կեղծ լուրեր»։

Հանձնաժողովը չի  բացառում, որ Ադրբեջանը փոխհատուցում է իր գազի արտահանումը ԵՄ՝ ներքին պահաջարկը բավարարալո համար ավելի շատ ռուսական գազ ներմուծելով, ինչը, հնարավոր է, դեռևս օգուտ է բերում Մոսկվային։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԵՄ գազի շուրջ 7 տոկոսը ներկրվել է Ադրբեջանից, իսկ այս տարի երկիրը Եվրոպային մինչ այժմ վաճառել է շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր: Ըստ Մաքֆիի՝ «Բրյուսելի ունեցած տեղեկություններն այն են, որ Ադրբեջանը վերջին երկու տարում իր ներքին սպառման համար տարեկան մեկ միլիարդ խորանարդ մետր գազ է ներմուծել Ռուսաստանից»:

Պատասխանելով այդ թվերի ծագման մասին հարցին՝ Մաքֆին նշել է, որ ինքը «պետք է կրկնակի ստուգի, թե որտեղից է այդ տեղեկատվությունը», սակայն ԵՄ-ն ունի «շատ աղբյուրներ, որոնցից տեղեկատվություն է ստանում»: Նա հավելել է, որ պատկերը «բավականին պարզ է», բայց «միշտ կարևոր է հիշել, որ չես կարող հետևել գազի առանձին մոլեկուլներին»:

Թեև պաշտոնական թվերը մանրամասներ չեն տալիս, 2022 թվականի վերջին կնքված սկզբնական պայմանագիրը նախատեսում է, որ մինչև 2023 թվականի առաջին եռամսյակը Ռուսաստանից Ադրբեջան կհասցվի միլիարդ խորանարդ մետր գազ:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անցյալ շաբաթ գրել էր, թե «2024 թվականին Ադրբեջանը գազ չի ներկրել Ռուսաստանից, որ Ադրբեջանում գազի արդյունահանումն իրականացվում է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ, և որ արտադրության ու արտահանման ծավալները հստակ տեսանելի են բոլորի համար»։

Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, վկայակոչում են պաշտոնական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանն այս տարի Ռուսաստանից ներկրել է 141,6 մլն խմ գազ։

Հրապարակման հեղինակը հիշեցնում է, որ Եվրախորհրդարանի կողմից հոկտեմբերին ընդունված բանաձևը Եվրահանձնաժողովին կոչ է անում վերանայել իր էներգետիկ կապերը Բաքվի հետ՝ կապված «մարդու իրավունքների շարունակական ոտնահարման և այն մտավախության հետ, որ Ադրբեջանից դեպի ԵՄ գազի ներմուծման ավելացումը կարող է փոխհատուցվել Բաքվի կողմից ռուսական գազի ներկրմամբ»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի