Երեք ընդդիմադիր կուսակցություններ դիմել են Վրաստանի ԿԸՀ՝ իրենց պատգամավորական ցուցակները չեղարկելու համար

Լուրեր

07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
Բոլորը

«Ուժեղ Վրաստանն» ու «Միասնություն-Ազգային շարժումը» այսօր դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պատգամավորական ցուցակները չեղարկելու և դրանից հետո մանդատներից հրաժարվելու պահանջով, փոխանցում է Newsgeorgia-ն։

«Քանի որ մենք չենք ճանաչում այս ընտրությունների արդյունքները, հրաժարվում ենք մեր մանդատներից»,- ասել է Ազգային շարժման նախագահ Թինա Բոկուչավան։

«Ընդդիմությունը հաղթեց այս ընտրություններում, դրանում ոչ մի կասկած չպետք է լինի։ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ այս խայտառակ իշխանությունը գողացավ ընդդիմության ձայները, յուրացրեց դրանք և վրաց ժողովրդին զրկեց դեպի Եվրոպա տանող ճանապարհից։ Մենք՝ Ուժեղ Վրաստանը, չենք պատրաստվում լեգիտիմություն տալ այս խորհրդարանին»,- իր հերթին ասել է «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն։

Նա վստահություն է հայտնել, որ ընդդիմությանը կհաջողվի հասնել նոր ընտրությունների նշանակման, այդ թվում՝ բողոքի ցույցերի միջոցով։

Բոկուչավան իր հերթին նշել է ընդդիմության միասնականության մասին։

«Ուրախ եմ, որ դիրքորոշումն այս առումով լիովին միասնական է։ Պահանջում ենք ազատ, պրոֆեսիոնալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անցկացրած նոր ընտրություններ։ Այսպես մենք կվերադարձնենք Վրաստանի եվրոպական հեռանկարը»,- ասել է Բոկուչավան։

Ավելի վաղ «Հանուն փոփոխությունների» կոալիցիան էր դիմել ԿԸՀ՝ ցուցակները չեղարկելու համար։ Ընդդիմությունը բացատրում է, որ հաջորդ քայլը կլինի մանդատներից հրաժարվելու մասին Վրաստանի խորհրդարանի նախագահին անհատական ​​դիմումների ներկայացումը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի