Տարածաշրջանում իրավիճակն անկայուն է և անկանխատեսելի, ՌԴ-ն ցանկանում է հասկանալ՝ ի՞նչ է ՀՀ-ի ուզածը․ Տարասովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Լուրեր

13.03.2026 | 12:56
Վարկերի տոկոսադրույքները մարզերում տարբեր են․ որտեղ են բարձր, որտեղ՝ ցածր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 12:45
Դատավորը մերժել է եկեղեցու ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
13.03.2026 | 12:34
Իրանական ԱԹՍ-ն հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի շենքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 12:25
Իսրայելը հարվածել է Բեյրութի հայկական թաղամասին // Հանրապետությունում ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
13.03.2026 | 12:16
Արման Դյուպլանտիսը 15-րդ անգամ բարելավել է ձողացատկի աշխարհի ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 12:05
ՄՔԴ-ն հետաքննություն է սկսել Բելառուսի իշխանությունների դեմ՝ Լուկաշենկոյի գլխավորությամբ
13.03.2026 | 11:56
Ալի Խամենեիի կինը ողջ է. հաղորդվել էր ամուսնու հետ նրա մահվան մասին. Fars
13.03.2026 | 11:46
Պարտադիր զինծառայությունից տարկետում տրամադրելու համար ՊՆ պաշտոնյան 11.000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել․ ԿԿՀ
13.03.2026 | 11:39
ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
13.03.2026 | 11:30
Մ-23 ԵԱ-ում պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները
13.03.2026 | 11:23
Թուրքիայի հյուսիսում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 11:18
ՀՀ մարզերի բարեկեցության ինդեքսը՝ հիմնված բաց տվյալների վրա. ՈՒՂԻՂ
13.03.2026 | 11:13
Կարևորվել է համագործակցության խորացումը. ԱԳ փոխնախարարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ
13.03.2026 | 10:58
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը․ Քաղաքաշինության կոմիտե
13.03.2026 | 10:45
Իրաքյան Քուրդիստանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ֆրանսիացի զինվոր է զոհվել, մի քանիսը վիրավորվել են․ Մակրոն
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի փակ հանդիպման ժամանակ եղած քննարկումների թեմաների վերաբերյալ կարելի է միայն ենթադրություններ անել, դրանց մասին էական ոչինչ պաշտոնական աղբյուրները չեն հաղորդում․ Factor.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցին։
«Ենթադրվում է, որ եղել է շատ լուրջ խոսակցություն։ Սա չորրորդ հանդիպումն էր երկու երկրների ղեկավարների միջև։ Իսկ աշխատանքային այցերը միշտ ինչ-որ պատճառով են տեղի ունենում, նշանակում է՝ կողմերը կոնկրետ հարց կամ հարցեր ունեն լուծելու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Մոսկվայում աշխատանքային այցով էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ ԼՂ հակամարտությունը դեռ լուծված չէ։

«Ռուսաստանը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, առանցքային դեր է խաղում հակամարտության կարգավորման և տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում»,-ասել էր նա ՝ հավելելով, որ ուրախ է քննարկել այս կարևոր հարցերը: Փաշինյանը շեշտել է, որ դեռեւս չի կարելի խոսել տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կայունացման մասին:

Նա նշել էր, որ ուրախ է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ, քանի որ սա հնարավորություն է ևս մեկ անգամ կարևոր հարցեր քննարկելու համար: ՀՀ վարչապետը նաև շեշտել է, որ Հարավային Կովկասում ու աշխարհում դինամիկ գործընթացներ են ընթանում և այս համատեքստում շատ կարևոր են դաշնակիցների հետ հանդիպումները։

Ըստ Տարասովի՝ իրավիճակը տարածաշրջանում փոխվել է, արդեն Ղարաբաղյան հակամարտությունն աստիճանաբար երկրորդային պլան է մղվում։ «Առաջ է գալիս Իրանի խնդիրը։ Նրա խնդիրները Մերձավոր Արևելքից տեղափոխվոմ են Անդրկովկաս։ Խաղ է գնում Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի միջև։ Առաջին անգամ Հայաստան է գալիս Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։ Նշանակում է այստեղ ինչ-որ կոնֆիգուրացիա է տեղի ունենում, Հայաստանին ցանկանում են դեր տալ։ Տարածաշրջանում իրավիճակն անկայուն է և անկանխատեսելի, Ռուսաստանն էլ ցանկանում է հասկանալ՝ ի՞նչ է Հայաստանի ուզածը»,- ասաց նա։

Նա նաև նկատեց, որ Ալիևը «փչացրեց» ամեն ինչ․ փոխանակ պատերազմից հետո աշխատեր հրադադարի պայմանագրի իրագործման վրա, Իրանի հետ սահմանին լարվածություն առաջացրեց։

«Ռուսաստանում էր Հայաստանի քաղաքական վերնախավը, անհանգստությունը մեծացել է։ Բայց ռոմանտիկ պատկերացում է, որ հարցերը պետք է լուծվեն հանդիպումների միջոցով, պետք են կոնկրետ որոշումներ, կոնկրետ քայլեր»,- ասաց նա։

Ռուսաստանին, ըստ նրա, պետք է, որ իրավիճակը վերահսկելի լինի, որ, օրինակ, Հայաստանն ու Ադրբեջանը չլինեն վտանգի օջախներ։ «Իսկ ադրբեջանցիները թուրքերի հետ են, հայերը՝ մեկ սրա, մեկ՝ նրա։ Մեզ դա շատ է անհանգստացնում»,- ասաց նա։

Տարասովը չբացառեց, որ Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգում եղել է նաև խոսակցություն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս, իսկ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարած «3+3» ձևաչափի մասին։ «Այս ձևաչափում գլխավորները Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են, սակայն ո՞վ է կոնկրետ զբաղվում դրանով՝ Մոսկվա՞ն, Թեհրա՞նը, թե՞ Անկարան։ Ո՛չ մեկը։ Շատ են խոսում այդ մասին, բայց ոչ մեկը դրանով չի զբաղվում»,- ասաց նա։

Ստանիսլավ Տարասովը նշեց, որ գուցե հանդիպմանը քննարկվել է, թե ինչ պայմաններով ՀՀ-ը կցանկանար միանալ այդ ձևաչափին, նաև նկատեց, որ մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տարածաշրջանային տնտեսական ոչ մի նախագիծ չի իրականացվի։

«Եթե Հայաստանը Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի կազմում ինչ-որ մի կարգավիճակով, ապա գուցե ինչ-որ բան լինի, իսկ եթե պնդի, որ Ղարաբաղ պետք է անկախանա, ոչինչ չի լինի։ Հայաստանը կարող է, օրինակ, Ղարաբաղը ճանաչել որպես Ռուսաստանի մաս։ Պետք է հստակ քայլեր լինեն, այլապես ոչինչ տեղի չի ունենա։ Այդ տարածաշրջանային ծրագրերի իրականացումը հստակ քայլեր է պահանջում, այլ ոչ թե՝ «լյա-լյա-լյա»»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան