Իրավական ծուղակ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտրության շուրջ. օրենքի ի՞նչ խախտումներով ընտրվեց ՍԴ նախագահը

Լուրեր

13.03.2026 | 12:45
Դատավորը մերժել է եկեղեցու ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
13.03.2026 | 12:34
Իրանական ԱԹՍ-ն հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի շենքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 12:25
Իսրայելը հարվածել է Բեյրութի հայկական թաղամասին // Հանրապետությունում ձյան տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
13.03.2026 | 12:16
Արման Դյուպլանտիսը 15-րդ անգամ բարելավել է ձողացատկի աշխարհի ռեկորդը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 12:05
ՄՔԴ-ն հետաքննություն է սկսել Բելառուսի իշխանությունների դեմ՝ Լուկաշենկոյի գլխավորությամբ
13.03.2026 | 11:56
Ալի Խամենեիի կինը ողջ է. հաղորդվել էր ամուսնու հետ նրա մահվան մասին. Fars
13.03.2026 | 11:46
Պարտադիր զինծառայությունից տարկետում տրամադրելու համար ՊՆ պաշտոնյան 11.000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել․ ԿԿՀ
13.03.2026 | 11:39
ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները
13.03.2026 | 11:30
Մ-23 ԵԱ-ում պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները
13.03.2026 | 11:23
Թուրքիայի հյուսիսում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 11:18
ՀՀ մարզերի բարեկեցության ինդեքսը՝ հիմնված բաց տվյալների վրա. ՈՒՂԻՂ
13.03.2026 | 11:13
Կարևորվել է համագործակցության խորացումը. ԱԳ փոխնախարարի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ
13.03.2026 | 10:58
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը․ Քաղաքաշինության կոմիտե
13.03.2026 | 10:45
Իրաքյան Քուրդիստանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով ֆրանսիացի զինվոր է զոհվել, մի քանիսը վիրավորվել են․ Մակրոն
13.03.2026 | 10:34
Իրաքում ամերիկյան KC-135 ինքնաթիռ է կործանվել
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովը մարտի 21-ին փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց նախկին Հանրապետական Հրայր Թովմասյանին: Վերջինիս ՍԴ նախագահի պաշտոնին հավակնելու հանգամանքը վաղուց էր հայտնի։ Նա երկու ձևով կարող էր ՍԴ նախագահ դառնալ՝ օրենքի խախտմամբ և առանց դրա։ Առաջին դեպքում հնարավոր կլիներ Թովմասյանին այդ պաշտոնում նշանակել ցմահ՝ մինչև յոթանասուն տարեկան դառնալը։ Երկրորդ տարբերակով, նա ՍԴ նախագահ կդառնար վեց տարի ժամկետով՝ առանց վերանշանակման իրավունքի։

Իշխանական մեծամասնությունը նախընտրեց առաջին տարբերակը․ օրենքի խախտմամբ, բայց՝ ցմահ։ Այսպես, մարտի 2-ին ՀՀ ԱԺ կայքում հրապարակվեց խորհրդարանի նախագահի հայտարարությունը ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի մասին։ Այդ պահին և մինչ օրս գործում է 2006 թվականին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը։ Հետևաբար այդ օրենքին համապատասխան պետք է ընդունվեր Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը:

Ըստ այդմ, ՍԴ անդամի, այդ թվում նաև նախագահի լիազորությունները դադարում են, երբ նա իրեն նշանակած պետական մարմնին, այս դեպքում խորհրդարանին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան տասը օր հետո կրկնում է այն: Այսինքն՝ Գագիկ Հարությունյանը մարտի 11-ին պետք է կրկներ իր հրաժարականը։ Իսկ ինչ վերաբերվում է Ազգային ժողովին, որպես ՍԴ նախագահ նշանակած մարմնի, այստեղ առկա է իրավական ծուղակ, որից էլ խորհրդարանական մեծամասնությունը օգտվել է Թովմասյանին ժամանակից շուտ պաշտոնի նշանակելու հարցում։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 166 հոդվածի 1-ին կետը սահմանում է, թե դրույթներից յուրաքանչյուրը երբ է ուժի մեջ մտնում։ Ըստ այդմ, 147 հոդվածի մասին առանձին նշում չկա, ստացվում է, որ այն ուժի մեջ է մտել և այս հանգամանքը օգտագործելով էլ ԱԺ նախագահը Հարությունյանի հրաժարականի խնդիրը լուծել է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147 հոդվածով սահմանված կարգով։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ մինչև նորընտիր նախագահի՝ իր լիազորությունները ստանձնելը և նոր Սահմանադրության 7-րդ (դատական իշխանությանը վերաբերվող) գլխի ուժի մեջ մտնելը, խորհրդարանը պետք է առաջնորդվեր «ԱԺ կանոնակարգ» հին օրենքի կարգավորումներով, ինչի մասին սևով սպիտակի վրա գրված է «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 166 հոդվածի 1-ին կետում։ Իշխող մեծամասնության իրավաբանները այս նրբության մասին չէին կարող չիմանալ, քանի որ նույն Հրայր Թովմասյանի, որպես ՍԴ անդամ, նշանակումը փետրվարին հենց այդպես էր տեղի ունեցել՝ հին կարգավորումներով։

Ըստ այդմ, եթե ՍԴ նախագահի հրաժարականի դեպքում ևս առաջնորդվեին «ԱԺ կանոնակարգ» հին օրենքի 97-րդ հոդվածի 6-րդ կետով, ապա հրաժարականի դիմումը ԱԺ նախագահին ներկայացնելուց հետո՝ խորհրդրանի նիստը վարողը այն պետք է հրապարակեր առաջիկա քառօրյայի ընթացքում, այնուհետև, եթե հրաժարականի հրապարակումից հետո եռօրա ժամկետում տվյալ անձը գրավոր դիմումով այն հետ չէր վերցնում, ապա հրաժարականը համարվում էր ընդունված: Այլ կերպ ասած, եթե Գագիկ Հարությունյանի հրաժարականի խնդիրը օրինական ճանապարհով լուծվեր, ապա նրա նախկին պաշտոնը թափուր կդառնար մարտի 20-ից 23-ը գումարված քառօրյայից հետո։ Այս դեպքում Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակումը կարող էր տեղի ունենալ ամենաշուտը հաջորդ՝ ապրիլի 10-ից 13-ը գումարվելիք քառօրյայի ընթացքում։ Իսկ այդ դեպքում այլևս հնարավոր չէր լինի նրան ցմահ նշանակել, նա պետք է ՍԴ նախագահ դառնար վեց տարի ժամկետով։

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը անդրադառնալով Հրայր Թովմասյանին ուղղված Factor.am-ի հարցին, որ ընտրությունը խախտումով է կազմակերպվել, ներկայացրել է հետևյալ պարզաբանումը. «Հիմնազուրկ են այն պնդումները, թե Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելիս խախտել է Սահմանադրությունը։ Այսպես՝ 2015 թվականին ընդունված Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու նոր կարգն ուժի մեջ է մտնում նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ մինչ այդ, բնականաբար, գործում են 2005 թվականին ընդունված Սահմանադրության կանոնները։

2005 թվականին ընդունված Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, այսինքն՝ այս պահին գործող կարգով, Սահմանադրական դատարանի նախագահը նշանակվում է Ազգային ժողովի կողմից՝ պաշտոնը թափուր մնալուց հետո 30-օրյա ժամկետում՝ Սահմանադրական դատարանի կազմից։ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարել են 2018թ-ի մարտի 8-ին, իսկ Հրայր Թովմասյանը նշանակվել է մարտի 21-ին։ Ասվածից ակնհայտ է դառնում, որ որևէ այլ կանոնով Սահմանադրական դատարանի նախագահի նշանակումը կլիներ Սահմանադրության խախտում, այսինքն՝ Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու ընթացակարգը Սահմանադրությանը համապատասխանող միակ ընթացակարգն էր։ Որևէ այլ կարգով Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելը, ինչպես նաև չնշանակելը կլիներ Սահմանադրության խախտում, քանի որ 30-օրյա ժամկետում նշանակելը Սահմանադրության ուղիղ պահանջ է»:

Այսինքն՝ Արսեն Բաբայանը որևէ կերպ չի անդրադառնում Սահմանադրական դատարանի նախկին նախագահի լիազորությունների դադարեցման գործընթացին և խոսում է միայն Հրայր Թովմասյանի նշանակման մասին, որն, ըստ էության, չի կատարվել խախտումներով, քանի օր ապօրինությունները մինչ այդ արդեն արվել են և հող է նախապատրաստել նրա՝ շուտափույթ նշանակման համար:

Շողիկ Գալստյան