Ընտրակաշառքի վերաբերյալ նոր օրենք է լինելու. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 17:07
Դատախազությունը գաղտնի է համարում այն անձանց տվյալները, որոնց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն չի սկսվել․ պարզաբանում
22.10.2026 | 16:54
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր աշխատանք ունի
22.10.2026 | 16:46
Երևանում մեքենաների հայելիների ապակիները գողացել և Telegram-ի հասցե են թողել․ երկու երիտասարդ է ձերբակալվել
22.10.2026 | 16:34
Մանկատան շուրջ 20 շրջանավարտի բնակարանի գնման վկայագիր ստանալու նոր հնարավորություն կտրվի
22.10.2026 | 16:30
Ալմաթի. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
22.10.2026 | 16:22
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 16:13
Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
22.10.2026 | 16:02
Ալեն Սիմոնյանը ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հետագա հարցերը
22.10.2026 | 15:55
Կառավարությունը սահմանել է ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումների տրամադրման կարգը
22.10.2026 | 15:48
Սևանում սիգի արդյունագործական որսի չափաքանակը կավելանա
22.10.2026 | 15:36
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի Ճապոնիայի Գրան պրիին
22.10.2026 | 15:24
Ասում են` 31 մլն դոլարով ինչո՞ւ եք COP անում, արեք գնանք, քյաբաբ ու խաշ ուտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 15:15
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 15:10
Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունների սցենարը // Փոխվարչապետը՝ TRIPP-ի ենթակառուցվածքի մասին․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 15:08
Չկա երաշխիք, որ գազը չի թանկանալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ընտրությունների կեղծված լինելու մասով ընդդիմությունը մասամբ ճիշտ է, քանի որ իրենք են ամեն կերպ փորձել կեղծել ընտրությունները։ Ակնհայտ է Հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումների ծավալից, թե ինչ մաշտաբի է եղել հանրապետությունում ընտրակաշառքը, թե ինչպես են այդ սրիկաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճակատին փորձել գնապիտակ փակցնել, սակայն ստացվել է՝ ՀՀ քաղաքացին չի ծախվել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ծախու արարածներին ասել է, որ ինքը իր հոգին ու իր քվեն չի վաճառում»,- անդրադառնալով ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքները չընդունելու և նոր ընտրություններ նշանակելու պահանջին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Պատգամավորը նշեց, որ այս պահին օրենսդրական փոփոխությունների նախաձեռնման փուլում են, ցանկանում են ընտրակաշառքի մասով օրենքում ավելի հստակություն մտցնել։

«Այս պահիդրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ու ընտրակաշառատու սրիկաները կարողանում են դեռևս մանևրել օրենքի այսպես բաներում։ Առնվազն ընտրակաշառք բաժանելու մասով շատ լուրջ խստացումներ ենք նախատեսում ու քաղաքական դաշտը մաքրում ենք ընտրակաշառատու սրիկաներից։ Պետք է շատ հստակ լինի, որ եթե, օրինակ, սիստեմատիկ բացահայտումներ են լինում ընտրակաշառքի մասով, առնվազն այդ կուսակցությունը այլևս չկարողանա ընտրություններին մասնակցել»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Եվս մեկ նախագծի մասին են վերջին օրերին իշխող ուժի ներկայացուցիչները գրում, ըստ որի՝ ով Հայաստանից վեց ամսով բացակայել է, այլևս ընտրելու իրավունք չի ունենա։ Ալեքսանյանն այս մասով մանրամասներ չհայտնեց, նշելով, որ դեռևս քննարկումների փուլում են։

«Բայց առնվազն նման միտք կա, որ ընտրելու իրավունքը քաղաքացու կապել նրա հետ, թե ինչքան ժամանակ է նա ապրում Հայաստանում։ Մենք այս ընտրություններում ականատես եղանք մի բանի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին գրեթե բռնի ուժով, ստիպողաբար կամ կաշառքի դիմաց ուղարկում էին այլ երկրից Հայաստանի Հանրապետություն՝ ընտրությունների մասնակցելու և ընտրությունների վրա ազդեցություն ունենալու նպատակով։ Այդ բոլոր արգումենտները մեր քննարկումների ժամանակ էլ հնչում են, և քննարկման փուլում է այս հարցը, պետք է հասկանալ։ Իշխանությունը միանշանակ լեգիտիմ է ձևավորվել, ընդդիմությունը միանշանակ ապալեգիտիմ է, որովհետև ընդդիմությունը քաղաքացիների ճակատին գնապիտակ է փակցրել։ Հիմա նոր օրենսդրական փոփոխություններ ենք ձեռնարկում ու դեռ հարց է, թե այդ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ինչ կլինի»,- նշեց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։