ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «ՀՀԿ-ականները հաճախ ասում են ավելի մեծ հիմարություններ, քան իրենցից պահանջվում է»․ Վահրամ Մարտիրոսյանը՝ Սերժ Սարգսյանի կարիքը զգացողների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սերժ Սարգսյանի վարչապետ լինել-չլինելուց շատ բան չի փոխվում։ Իսկ երբ քաղաքական գործիչը խոսք է տալիս և ընդգծված ձևով չի կատարում խոսքը, դա գումարվում է նրա թույլ տված մնացած սխալների շարքին»,-Factor.am-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում նման տեսակետ է հայտնում գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով տարիներ առաջ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությանը, թե նա չի հավակնում վարչապետի պաշտոնին։

Հանրապետական կուսակցության անդամները տարբեր առիթներով նշում են, որ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը ժամանակին նման հայտարարություն է արել, բայց հիմա երկիրը զգում է նրա կարիքը, վերջինս պետք է ստանձնի վարչապետի պաշտոնը: «Ես հանրապետականների ասածների նկատմամբ խորապես անտարբեր եմ, որովհետև նրանց 99․9 տոկոսը մանկլավիկներ են և հաճախ ասում են ավելի մեծ հիմարություններ, քան իրենցից պահանջվում է»,- շեշտում է մեր զրուցակիցը։

ՀՀԿ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն օրերս Factor.am-ի հետ զրույցում նշել է, որ ռուսները Պուտին են ընտրում՝ արդեն որերորդ անգամ, ուզում են նրան բռնապետ ասեն, թե ոչ: Նա նաև շեշտել է, որ հիմա նույնիսկ Ստալինին են փառաբանում։ Այս առթիվ Վահրամ Մարտիրոսյանը նշում է՝ Ալիկ Սարգսյանը պատկանում է այն զանգվածին, որը շատ արագ կարող է ուրիշ լիդերի կողմը բռնել։ Նրա խոսքով՝ եթե Պուտինի փոխարեն Նավալնին ընտրվեր, Ալիկ Սարգսյանը չէր էլ հիշի Պուտինի անունը: «Այսօր Ռուսաստանը գտնվում է միջազգային խորը մեկուսացման մեջ, նրան մեկուսացման մեջ է պահում Արևմուտքը։ Ռուսաստանում գերիշխող է ամենօրյա կեղծիքն ու քարոզչությունը, և եթե կեղծիքը ճշտից տարբերենք, կհասկանանք, որ Պուտինը չի ընտրվել»,- ասում է գրողը։

Օրերս հրապարակվեց «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատավճիռը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10, 5 տարվա ազատազրկման: Այս առթիվ իրավապաշտպան կառույցները հայտարարությամբ դիմեցին միջազգային հանրությանը՝ հայտարարելով, որ սա քաղաքական հետապնդում է։ Վահրամ Մարտիրոսյանը համակարծիք է այս գնահատականին․ «Այո, ես համարում եմ, որ դա քաղաքական հետապնդման արդյունք է։ Հայաստանում այսպիսի դատավճիռները որոշվում են մեկ առանձնասենյակում, այն մարդու կողմից, ով այդ պահին վարչախմբի առաջին դեմքն է։ 10 տարին սարսափելի պատժաչափ է Ժիրայր Սեֆիլյանի համար»,- նշեց գրողը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան