Զենքի գործով ես հարցաքննվել եմ ԱԱԾ-ում. Սեյրան Օհանյանը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

ԱԱԾ-ն հայտնել է, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո):

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը թեմայի շուրջ զրույցում նշեց, որ զենքի գործով ինքն էլ է հարցաքննվել որպես վկա:

«Հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունն ու անմեղության կանխավարկածը, ես չեմ կարող ամբողջությամբ ներկայացնել այն տեղեկությունները, որոնց տիրապետում եմ, բայց կարող եմ ուղղում մտցնել: Երբ ասվեց, որ 2011թ-ին ի պահ վերցրված զինամթերքը գնվել է և խոշոր չափի վնաս է հասցվել ՊՆ-ին, չասվեց, թե երբ է այդ զինամթերքն ընդունվել: Եվ որոշ անձինք նաև թիրախավորել են ինձ, կեղծ մատնության շրջանակներում, և այս ամենը դրա արդարացման բեմադրական տեսարանն է: Ես գտնում եմ, որ եթե նույնիսկ կա քրեական գործ և մարդիկ պետք է ձերբակալվեն, ՊՆ թե՛ նախկին, թե՛ ներկա ղեկավարներից ու զինվորականներից ոչ մեկը չի խուսափել և չի խուսափում, եթե նրանց հրավիրում են քննչական գործողություններ իրականացնելու: Այս տեսարանը կեղծ մատնությունն արդարացնելու համար է:

Իսկ իրականում ինչ է եղել. 2011-ին մատակարարող ընկերությունը ՊՆ-ին մատակարարել է ավիացիոն ռազմամթերք՝ որոշ քանակությամբ, որի 30 տոկոսը ԳՇ համապատասխան մասնագետների ստուգմամբ հանձնաժողովով ընդունվել է և ՊՆ բյուջետային վարչությունը վճարել է դրա դիմաց: Խմբաքանակի 70 տոկոսը, քանի որ անսարք, ոչ պիտանի է եղել, նախարարությունը չի ընդունել և չի վճարել դրա համար: Բայց այդ խմբաքանակը վերցրվել է ի պահ ՊՆ-ում՝ մատակարարող կազմակերպության խնդրանքով, այն պայմանով, որ  թույլտվություն ձեռք կբերեն տարանցիկ փոխադրմամբ՝ տանել այլ երկրներ: Որքան տեղյակ եմ՝ 2018-2019թթ. այդ խմբաքանակն ընդունվել է: Թե ով, ինչպես, ինչ քանակությամբ և ինչ գնով, այս բոլոր հարցերը պետք է ուղղեն ԱԱԾ-ին, որը համապատասխան գործողություն է իրականացնում, և համապատասխան գերատեսչության մարմիններին:

ԱԱԾ հայտարարության մեջ մի փոքր ազնվություն չեմ տեսնում, նրանք պետք է հայտարարեն, որ 2011թ. ի պահ վերցրված ռազմամթերքը գնվել է 2018-19թթ-ին: Կարծում եմ՝ այս տեսարաններն այս կամ այն մարդկանց վրա բարդելու կամ ինչ-որ կարևոր միջոցառումից շեղելու համար են»,- մանրամասնեց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: