Զինվորի տանը Հայրենիքի պաշտպանների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք՝ հերոս հայորդիների հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է Զինվորի տուն՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Կառավարության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հատուկ զինհաշմանդամների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, ինչպես նաև կենտրոնում բացված «Գեղեցկություն՝ զինվորներից» խորագրով ցուցահանդես-վաճառքում ներկայացված աշխատանքներին: Վերջիններից գոյացած ողջ հասույթը տղաները նվիրաբերելու են հենց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։

Տեղեկացվել է, որ Զինվորի տանն առաջիկայում կբացվի հատուկ սենյակ, որտեղ տղաները կուսումնասիրեն կավագործություն, քանդակագործություն, տարբեր ուղղություններով կզարգացնեն իրենց հմտությունները:

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել նաև «Միասնականության գորգ» նախագիծը, որի շրջանակում Զինվորի տունը և «Մեգերյան Կարպետը» համատեղ ստեղծում են շուրջ երկու միլիոն հինգ հարյուր հազար հանգույց ունեցող գորգ, որի աշխատանքներին հնարավորություն ունի մասնակցելու աշխարհի յուրաքանչյուր հայ:

Միասնության գորգի դազգահը դրված է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ Արմենակ Ուրֆանյան սրահում, որը բացվել է Հայոց բանակի հիմնադրման 28-ամյակի առթիվ և որը վերանորոգվել ու կահավորվել է գերժամանակակից սարքավորումներով «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդիպել է Զինվորի տանը բուժում ստացող Հայրենիքի պաշտպաններին, ծանոթացել նրանց վերականգնման ընթացքին, պատասխանել նրանզ հուզող մի շարք հարցերի: Հանդիպման ընթացքում էլ՝ ժամը 11:00-ին, վարչապետը տղաների հետ մեկ րոպե լոռությամբ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների հիշատակին:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բոլոր զինհաշմանդամների խնդիրները, իսկ ծրագրերն ուղղված են լինելու նրանց անհրաժեշտ պարագաներով ու ժամանակակից սարքավորումներով ապահովմանը, կրթության համար համապատասխան պայմանների ստեղծմանը, մասնագիտական վերապատրաստման գործընթացի ապահովմանը: «Կարևոր է, որ զինհաշմանդամները պատրաստվեն լիարժեք կյանքի՝ հաշվի առնելով իրենց նախասիրություններն ու պետության կողմից կրթական կոմպոնենտի ապահովումը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա կնպաստի նաև տղաների՝ սեփական ուժերի նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Հաշվի առնելով նաև բարձրացված հարցերը՝ վարչապետը Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարել է ուսումնասիրել ներկայացված խնդիրներն ու գտնել դրանց լուծման անհրաժեշտ միջոցներ: