Ռուս սպան պահանջել է Ամարասի վանքից կրկին իջեցնել Արցախի դրոշը

Լուրեր

26.11.2026 | 15:05
Ինչու Արմեն Գրիգորյանը հրաժարական չէր տալիս, եթե այդ հարցը սկզբունքային էր. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 14:58
Հայ ձյուդոիստները մրցաշարի կմասնակցեն Ռիո դե Ժանեյրոյում
26.11.2026 | 14:46
Քուշները պնդում է՝ խաղաղության բանակցությունները ձգձգվել են 2025թ․ Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի հարձակման պատճառով
26.11.2026 | 14:37
Դեկտեմբերի սկիզբ է այցը լինելու, Բաքու չեմ գնալու, ենթադրում եմ Գյանջա, կամ այլ քաղաք․ Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 14:28
«Փաշինյա՛ն, քո համար քայլել եմ, խաբեցի՞ր մեզ»․ լարված իրավիճակ սևազգեստ մայրերի ակցիայի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 14:16
Վարազդատ Հարոյանն աջակցություն է հայտնել Գևորգ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 14:05
Մասկը խոստացել է ԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխայի SpaceX-ի երկուական բաժնետոմս նվիրել
26.11.2026 | 13:54
Հայ և ադրբեջանցի քաղհասարակությունների 60 ներկայացուցչի հանդիպում է ընթանում Հայաստանում
26.11.2026 | 13:46
Հրազդանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ
26.11.2026 | 13:38
Տարեվերջյան ծախսեր և «Սև ուրբաթ» առաջարկներ․ ի՞նչ ֆինանսական գործիքներ են հասանելի վարորդներին
26.11.2026 | 13:27
Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին կոչ են անում «չընդլայնել» Ուկրաինայի պատերազմը
26.11.2026 | 13:19
«Զալցբուրգը» կորուստներ ունի «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից առաջ
26.11.2026 | 13:08
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Խարկովին․ զոհեր և վիրավորներ կան
26.11.2026 | 12:59
Լեհաստանը հայտարարել է արևելյան սահմանի երկայնքով ոչ թռիչքային գոտի ստեղծելու մտադրության մասին
26.11.2026 | 12:49
Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղը սպասարկել է հարբած մրցավար
Բոլորը

Այսօր ռուս խաղաղապահ առաքելություն իրականացնող բարձրաստիճան սպայի ցուցումով Ամարասի վանքի վրայից կրկին հանվել է Արցախի Հանրապետության պետական դրոշը։

Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ալեքսանյանը։

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ` Արցախի դրոշը հեռացնելուց հետո ռուսական կողմն առաջարկել է ՀՀ պետական դրոշը տեղադրել, սակայն, բարձրաստիճան ռուս սպան այսօր արդեն հայտարարել է, որ վանքի վրա որևէ դրոշ չի լինելու։

Արցախի պետական դրոշն Ամարասի վանքի վրա ամրացվել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո։

Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ցերեկը հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի պահանջով Ամարասի վանական համալիրի վրայից Արցախի պետական դրոշն իջեցվել է։ Դրոշը կարճ ժամանակ անց վերադարձվել էր իր նախկին տեղը, այսօր, սակայն, վերջնականապես հեռացվեց։

Լուսանկարը՝ արխիվից

Նարեկ Կիրակոսյան