Ոստիկանության բարեփոխումների գործընթացը մտադիր ենք ամբողջապես իրականացնել. վարչապետի գլխավորութամբ տեղի է ունեցել խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:

Վարչապետն արձանագրել է, որ խորհրդի գործունեությունը որոշակի հանգրվանի է հասել այն իմատով, որ Պարեկային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ իրողություն է: «Այն էական փոփոխություն է մեր հանրապետության կյանքում: Տեսնում ենք, որ այդ պրոցեսն առանց ընդհատման շարունակվում է: Ներկայումս ընթանում է Պարեկային ոստիկանության ներդրման գործընթացը Շիրակի և Լոռու մարզերում:

Իհարկե, այս ընթացքում նաև ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն, որպեսզի գործընթացն ավելի արդյունավետ լինի և Պարեկային ոստիկանության աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն: Պիտի ընդգծեմ նաև, որ Պարեկային ոստիկանության բարեփոխումները կամ ներդրումը շատ կարևոր գործընթաց է, բայց դա Ոստիկանության բարեփոխումների միակ բաղադրիչը չէ և մենք մտադիր ենք ամբողջապես իրականացնել այս գործընթացը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը կարևորել է առկա խնդիրների արձանագրումը և դրանց լուծումը՝ համակարգված աշխատանքների արդյունքում:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 638-Լ որոշմամբ հաստատված գործողությունների ծրագրով 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքների և Պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրմամբ պայմանավորված՝ վերհանված խնդիրները: Մանրամասն ներկայացվել են Պարեկային ծառայության կազմակերպման գործընթացը, պարեկային ծառայողների կողմից օպերատիվ իրավիճակի վերահսկման, վարչական իրավախախտումների արձանագրման և հանցագործությունների բացահայտման, կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև ծառայության ընթացքում արձանագրված խնդիրները, որոնց ուղղությամբ հնչեցվել են պարզաբանումներ, ներկայացվել են դրանց լուծման մի շարք առաջարկություններ:

Նշվել է, որ շարունակվում են պարեկային ծառայողների մեթոդական և պրակտիկ դասընթացները, որոնք ևս էապես կնպաստեն պարեկային ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության ընդլայնմանը: Մասնավորապես, ներկայացվել են Շիրակի և Լոռու մարզերում վերջիններիս ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը, պարեկային ծառայողների ընտրության ու դասընթացների կազմակերպման գործընթացը:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված ժամկետներում՝ շահագրգիռ գերատեսչությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համակարգված աշխատանքների արդյունքում: Կառավարության ղեկավարը տվել է մի շարք կոնկրետ հանձնարարականներ՝ ներկայացված խնդիրների լուծման նպատակով: