Ինչու է Փաշինյանը մեկուսացել լրագրողներից. վարչապետը խուսափում է խնդրահարույց հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառումները մեկնարկեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից: Սեպտեմբերի 21-ին վաղ առավոտյան «Եռաբլուր» էին այցելել պետական բարձրաստիճան պաշտոնյաները: Կառավարության անդամներից մինչև հանրապետության նախագահը՝ սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Փաշինյանին դիմավորում և ուղեկցում էր պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: Փաշինյանն ու թիմակիցները մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ծաղիկներ են խոնարհում Արցախյան առաջին և երկրորդ պատերազմի զոհերի շիրիմներին և արագ հեռանում:

Պատերազմում հերոսացածների հարազատներին, ըստ Կառավարության հրապարակած տեսանյութի, Փաշինյանը չի մոտենում։ Նրանց ձայները, սակայն, «Եռաբլուր»-ում լսվում են:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անկախության 30-ամյակի միջոցառումները մեկնարկեցին լրագրողների տեղաշարժի աննախադեպ սահմանափակումներով: Առաջին անգամ լրագրողներն իրավունք չունեին մոտենալ առանցքային պաշտոններ զբաղեցնող անձանց ու հրատապություն պահանջող խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալ: Նախ՝ վարչապետի անվտանգության աշխատակիցները, ապա ոստիկանության կարմիրբերետավորները լրագրողներին թույլ չտվեցին մոտենալ վարչապետին, պաշտպանության նախարարին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետին, անվտանգության խորհրդի քարտուղարին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու հետաքրքրվել, օրինակ՝ ՀՀ քաղաքացիներն ինչպե՞ս երթևեկեն Գորիս-Կապան ճանապարհով, որ թշնամական պետության ոստիկանները նրանց չգերեվարեն:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հարց ուղղելու հնարավորություն ունենում ենք այն պահին, երբ Փաշինյանն իր անվտանգության բազմաթիվ աշխատակիցներով հեռացել էր: Գրիգորյանը, սակայն, հրաժարվում է մեկնաբանել նաև ամենաշատ քննարկված և մեկնաբանություն պահանջող հարցը՝ արդյո՞ք Փաշինյանը խնդրել է միջնորդել Վրաստանի վարչապետին, որ հանդիպում կազմակերպի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անընդունելի է համարում իշխանությունների որոշումը, երբ հրապարակային միջոցառումը՝ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը, իրականացնում են առանց լրագրողների լիարժեք մասնակցության: 44-օրյա պատերազմից հետո լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերն ավելի հաճախակի են դարձել:

Փաշինյանի՝ հրապարակային միջոցառումներին մասնակցության ընթացքում, նրա հրահանգով, անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները թույլ չեն տալիս լրագրողներին մոտենալ վարչապետին: Նման իրավիճակ էր մայիսի 28-ին՝ Սարդարապատում: Վերջերս էլ, ԱԺ նախագահի որոշմամբ, խորհրդարանի շենքում կտրուկ սահմանափակվել է լրագրողների ազատ տեղաշարժը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, հիշելով գործող իշխանության կողմից 2018 թվականի հեղափոխական խոստումները, նրանց ներկա վարքագիծը տարակուսելի է համարում։

Նիկոլ Փաշինյանը, այնուհանդերձ, ակտիվ է սոցիալական ցանցերում․ գրառումներ է անում և քաղաքացիների հետ շփվում է ուղիղ եթերների տարբերակով, իհարկե՝ ոչ հեղափոխության առաջին ամիսների ակտիվությամբ:

Իրավապաշտպանն ասում է՝ այս պարագայում Փաշինյանն ինքն է ընտրում՝ ինչ թեմայից խոսել, իսկ անցանկալի թեմաներին չի անդրադառնում:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն իր շփումները լրագրողների հետ դադարեցրել է նաև մամուլի ասուլիսների ձևաչափով: Իշխանությունը ստանձնելու առաջին տարիներին Նիկոլ Փաշինյանն ասուլիսներ էր հրավիրում և որպես թափանցիկ ու հաշվետու աշխատանքի դրսևորում՝ շեշտում, որ դրանք տևում են մի քանի ժամ։ Այսօր արդեն, երբ Հայաստանի առջև բազմաթիվ խնդիրներ կան ծառացած, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը և մյուս պատասխանատուները հրաժարվում են պարզաբանումներ ներկայացնել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան