Հոկտեմբերի 1-ից պատվաստման պահանջը նաև վերաբերում է պետական պաշտոնյաներին․ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
Բոլորը

«Պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին՝ քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, ակտիվ պատվաստվում են, և այս պահին էլ մենք պետական ապարատում ունենք  պատվաստման 70 տոկոսից բարձր ցուցանիշ»,- կառավարության նիստին այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության Անահիտ Ավանեսյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող իր հրամանը, ըստ որի՝ չպատվաստված հանրային աշխատողները պիտի ամիսը 2 անգամ պարտադիր թեստ հանձնեն:

«Ես վստահ եմ, եթե ամփոփենք սեպտեմբերը, մինչև հոկտեմբերի 1-ը այս ցուցանիշը 80 տոկոսից ավելի է: Պետական ապարատը առանց հարկադրանքի սպասելու, իր պատասխանատվության մասնաբաժին իրականացրել է: Բայց ասեմ՝ անկախ այդ փաստից, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Եթե չպատվաստված անձ կա, պարտավոր է 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ իրենց մտահոգությունը առողջապահական ուղղություն ունի:

«Մեր քաղաքականությունն ուղղված է քաղաքացիների կյանքը և առողջությունը պահպանելուն, ընդհանուր հանրային առողջապահական անվտանգության խնդիրը պահպանելուն: Եվ հաջորդը՝ տնտեսական անվտանգության, նորմալ գործունեության շարունակականությունն է, որն անհնար է դառնում, երբ կորոնավիրուսը դուրս է գալիս կառավարելիության շրջանակներից»,- նշեց Ավանեսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: