Վերակենդանացման 319 մահճակալից 289-ը զբաղված է․ հոսպիտալացվածների 98 %-ը պատվաստված չէ․ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեպտեմբերի 16-ի դրությամբ կատարվել է 6049 թեստավորում, դրական դեպքերի ցուցանիշը կազմում է 764: Երեկ գրանցվել է մահվան 19 դեպք: Կառավարության նիստին այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեր մահճակալային ֆոնդը շատ արագ է սպառվում, այս պահին 2044 մահճակալից զբաղված է 1860-ը: Վերակենդանացման 319 մահճակալից 289-ը զբաղված է: Հոսպիտալացվածների 98 %-ը պատվաստված չէ»,- տեղեկացրեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: