«Ցանկացած զորավարժություն պատերազմի նախապատրաստության տարբերակ է»․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Արցախի նախկին ԱԳ նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ղարաբաղյան պատերազմի վերսկսկման հավանականության մասին վերջերս շրջանառվող տեսակետներին, չբացառեց, որ Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական պրոցեսները հասնեն մեր տարածաշրջան՝ հակամարտության գոտում պատերազմական գործողությունների տեսքով։ Մելիքյանը չի բացառվում, որ այդ պրոցեսները Ադրբեջանում կամ Հայաստանում հանգեցնեն «ուժային իշխանափոխության»։

«Որովհետեև թե սոցիալական լարվածության աճ կա, թե դրան զուգորդում են որոշակի քաղաքական փոփոխություններ հարևան տարածաշրջաններում։ Այդ ամենը նաև կարող է հանգեցնել ներքաղաքական ճգնաժամի։ Այսինքն՝ թե՛ ներքին խռովությունները, թե՛ պատերազմական գործողությունները հավանական են առաջիկա 2-3 տարիների ընթացքում։ Չեմ ասում՝ այս տարի դա պետք է լինի, բայց վտանգը գնալով աճում է»,- նշեց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Երևանում անցկացված խորհրդաժողովի ընթացքում «Կարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը հայտարարեց, թե դատելով առաջնագծի ռազմականացման գործընթացից, Հայաստանում ու Ադրբեջանում վստահ են` պատերազմը չի ավարտվել և դեռ նոր ճակատամարտեր հնարավոր են: Իսկ մի քանի օր առաջ նախազգուշական հայտարարությամբ էր հանդես եկել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը՝ ասելով, որ Ղարաբաղի շուրջ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է վերաճել լայնածավալ ռազմական հակամարտության:

Անդրադառնալով Ադրբեջանում այս օրերին անցկացվող հսկայածավալ զորավարժություններին՝ Արցախի ԱԳ նախկին նախարարն ասաց․ «Ցանկացած զորավարժություն պատերազմի նախապատրաստության տարբերակ է։ Ամենևին չի բացառվում, որ զորավարժությունները ցանկացած պահի կարող են վերաճել լայնածավալ պատերազմի։ Մենք պետք է դրան պատրաստ լինենք և ուշի ուշով հետևենք հակառակորդի բոլոր այս կարգի գործողություններին։ Ընդ որում՝ ոչ միայն սահմանի մոտ, այլև ցանկացած կետում»։

Արման Մելիքյանը չի բացառում, սակայն այս պահին հավանական չի համարում, որ Ադրբեջանը հարձակում գործի Նախիջևանից, որտեղ վերջերս հսկայածավալ զինտեխնիկա է կուտակել։ «Դա կնշանակի, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվում, որին կմասնակցեն և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Թուրքիան։ Առայժմ ես դրա նախադրյալները չեմ տեսնում, բայց դրան ակտիվորեն պատրաստվում են և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում»,- ընդգծեց նա։

Մանրամասները դիտեք Արման Մելիքյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան